Ինչի այդ օրենքները Աստվածաշու՞նչ են, թե՞ Սարյանի կտավներից. բուռն քննարկում ԸՕ-ի շուրջ
ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է հանել ռեյտինգային ընտրակարգը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Հայաստանում ներկայումս գործող ընտրակարգը որևէ այլ երկրում չկա: «ՀՀԿ-ն պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք այս վարկանիշային տարածքային ցուցակին, ապա իրենք չեն համաձայնվելու […]