23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 20, 2018

Գողություն սրճարանից (տեսանյութ,լուսանկարներ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող սրճարաններից մեկից գողություն կատարած անձանց ինքնությունը: Նախնական տվյալներով՝ 2018թ. հունվարի 23-ին՝ ժամը 04:45-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել են  Երևան քաղաքում գործող սրճարաններից մեկի մուտքի դուռը, ներս մտել […]

Նախագահի 3 կարևոր մեսիջները

Մյունխենի անվտանգության համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում մի քանի կարևոր մեսիջներ հղեց միջազգային հանրությանը: Նախագահ Սարգսյանն, Երևանը «վերադարձնելու» մասին Ալիևի հայտարարությունը որակելով որպես զառանցանք, միաժամանակ ի ցույց դրեց, որ բանակցությունների խոչընդոտը հանդիսանում է անիրատեսական ակնկալիքներ ունեցող Ադրբեջանը: Նախագահը նաև ընդգծեց միջազգային կառույցների կողմից հասցեական և համարժեք արձագանքի կարևորության մասին, ինչի բացակայությունը կարող է անպատժելիության […]

30 տարի շարունակ աղքատության և անօթևանության ճիրաններում

«Շիրակ կենտրոնը» 1988-ի երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ հանդես է գալիս` «30 տեսանյութ դոմիկներում բնակվող ընտանիքների մասին» տեսանյութերի պատրաստման և հանրայնացման նախաձեռնությամբ: Այսօր այդ շարքից ներկայացնում ենք առաջին տեսանյութը, որը պատմում է կիսաքանդ և խոնավ տնակում իրենց երկու մանկահասակ երեխաների հետ պատսպարված երիտասարդ ընտանիքի կացարանային պայմանների մասին: Առհասարակ դոմիկներում բնակվող ընտանիքներին, յուրաքանչյուր այցից հետո մեզ թվում է, […]

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2017-ին աճել է 26,1 տոկոսով

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստը: Վարչապետ Կարապետյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այն, ինչ նախանշվել էր 2017 թվականի համար՝ գործնականում իրականացվել է: «Ունենք աճ՝ […]

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բրյուսել. սպասվում է հանդիպում Ֆեդերիկա Մոգերինիի հետ

Փետրվարի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության մամուլի վարչությունից։ Այցելության շրջանակներում նախարար Նալբանդյանը ելույթ կունենա Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լիագումար նիստին։ Բրյուսելում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ։ 

Հաշմանդամության պաճառների գրեթե 30 տոկոսը սիրտ-անոթային հիվանդություններն են

2018 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Հայկաստանում հաշմանդամություն ունեցող 193,302 մարդ կա, իսկ 2017-ի սկզբին հաշմանդամների թիվը եղել է 205,166, նրանցից 143,931-ն ունեցել է անժամկետ հաշմանդամություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: Ինչ վերաբերում է հաշմանդամություն ունեցող երեխաներին, 2018 թվականի սկզբի տվյալներով՝ գրանցված է 8231 հաշմանդամ երեխա, մինչդեռ մեկ տարի առաջ […]

Բռնություն է քարոզվել /տեսանյութ/

«ՊՊԾ գնդի գրավումից հետո նրանց աջակիցները 17-18 օր քարոզչություն էին իրականացնում: Ու այդ քարոզչությունը չէր կանոնակարգվում: Եվրոպական կոնվենցիայով բռնության քարոզը բացարձակապես արգելվում է և կան բառեր, որ չի կարելի օգտագործել»,-այսօր՝ փետրվարի 20-ին, «Պատասխանատվության քրեականացում. Ահաբեկչության քարոզի կանխարգելո՞ւմ, թե՞ մահակ ընդդիմախոսների գլխին» թեմայով քննարկման ժամանակ ասաց  միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը: Ղազարյանի խոսքով՝ օրնսդրության մեջ բաց […]

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը և խնդիրները

Վերջին ամիսների ընթացքում քաղաքական, մասնագիտական և մամուլի շրջանակներում մեծ հետաքրքրություն կա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման  նկատմամբ, ինչը, անշուշտ, պայմանավորված է մեծ ակնկալիքներով և այս ծրագրի իրականցման համար վերցված վարկերի նպատակային օգտագործման հրամայականով: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը և վստահությունը ապահովելու համար ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը նախաձեռնել է փաստաթղթային ուսումնասիրություն […]

Արմեն Սահակյանն՝ իր ու վարչապետի հարաբերություններից

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի խոսքով՝ Մարզահամերգային համալիրն այս պահին իր գործառույթների շրջանակներում իրականացնում է աշխատանքներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Սահակյանն ասաց, որ մինչև հիմա ոչ մի տեսակի առաջարկություն համալիրի հետ կապված չկա: Տրանսպորտի և կապի նախարարության շենքի մասին էլ նա հայտնեց, որ այս պահին կա առաջարկ: «Վարչապետի որոշման նախագիծ է պատրաստվում՝ ստեղծել բանակցող հանձնաժողով այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի