17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախագահի 3 կարևոր մեսիջները

Մյունխենի անվտանգության համաժողովում նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում մի քանի կարևոր մեսիջներ հղեց միջազգային հանրությանը: Նախագահ Սարգսյանն, Երևանը «վերադարձնելու» մասին Ալիևի հայտարարությունը որակելով որպես զառանցանք, միաժամանակ ի ցույց դրեց, որ բանակցությունների խոչընդոտը հանդիսանում է անիրատեսական ակնկալիքներ ունեցող Ադրբեջանը: Նախագահը նաև ընդգծեց միջազգային կառույցների կողմից հասցեական և համարժեք արձագանքի կարևորության մասին, ինչի բացակայությունը կարող է անպատժելիության զգացում ձևավորել Ադրբեջանում՝ հող նախապատրաստելով նոր արկածախնդրությունների գնալու համար: Միաժամանակ, ԼՂ խնդիրը խաղաղ ճանապարհով հնարավորինս շուտ կարգավորելու մասին հայտարարությամբ նախագահը շեշտեց այս հարցում հայկական կողմի հաստատակամությունը և կառուցողական մոտեցումը: 
Նախագահի ելույթի մյուս կարևոր շեշտադրումն այն էր, որ հայ-թուրքական հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու հարցում Հայաստանի պատրաստակամությանն ի պատասխան Թուրքիան քաղաքական կամք չդրսևորեց՝ վավերացնելու հայ-թուրքական արձանագրությունները: Փաստելով Բեռլինի պատի անկումից շուրջ երեսուն տարի անց Հայաստանի հետ փակ սահման ունենալը՝ նախագահն ընդգծեց այդ հարցում Թուրքիայի մեղավորությունը: Մյուս կողմից՝ նախագահը, շեշտելով Հայաստանի համար նախապայմանների լեզվով խոսելու գործելաոճի անընդունելի լինելը, չբացառեց հայ-թուրքական նոր երկխոսության հնարավորությունը, որ, սակայն, կլինի նոր փաստաթղթի հիման վրա:


Նախագահի ելույթի երրորդ կարևոր շեշտադրումը վերաբերում էր ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ միաժամանակյա համագործակցությունը հաջողությամբ համադրելու Հայաստանի կարողությանը: Նախագահի խոսքից հասկացվեց, որ Հայաստանը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ երկու ինտեգրացիոն կառույցների հետ համագործակցության հետաքրքրություն դրսևորող սուբյեկտների համար:

Աննա Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ