20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 17, 2018

Այս պահի դրությամբ մենք վարչապետի կոնկրետ թեկնածուի հայտ չունենք. «Ծառուկյան» դաշինք

«Եթե մենք ունենանք, դուք կիմանաք, այս պահի դրությամբ այդպիսի խոսք քննարկում չի եղել»,-ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ Գևորգ Պետրոսյանն՝ ի պատախասն Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է, որ «Ծառուկյան» դաշինքը ևս առաջադրի վարչապետի թեկնածու, ինչը, ինչպես «Ելք» խմբակցությունն է հայտարարել, իրենք անելու են:  Պատգամավորը նկատեց՝ «Ելքի» սահմանադրական իրավունքն է: «Եթե կունենան թեկնածու, կլինեն քննարկումներ, մենք մեր դիրքորոշումը […]

Որտեղի՞ց այդ ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը

ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԵՆ ՄԻ ԴԱՏԵՔ․․․ Որտեղի՞ց է ցանկությունը ուրիշների մեջ նկատել միայն վատը: Կան շատ մարդիկ, որոնք ուրիշներին դատելով, իրենց երեւակայության մեջ պատրաստ են քանդել և փլուզել ամեն ինչ ու նվաստացնել բոլորին, նրանք հիվանդագին են արձագանքում ուրիշների թերություններին և վերջ ի վերջո սեփական մտքի հակամարտությունների արդյունքում գալիս են ներքին հոգեկան սպառման: Մերձավորին դատելու երեւույթը խլում […]

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Թուրքիայի ագրեսիվ պահվածքի մասին տեղեկացրել ենք ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին. Հունաստանի վարչապետ

Վերջին շրջանում Հունաստանի և Թուրքիայի միջև Էգեյան ծովում մեծացած լարվածությունը տեղափոխվել է ՆԱՏՕ-ի հարթակ։ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիային մեղադրել է ագրեսիվ պահվածքի համար։ Նա տեղեկացրել է, որ Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ին։ Ցիպրասն ընդգծել է, որ իրենք չեն հանդուրժի Հունաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հարձակումները և հիշեցրել, որ Հունաստանի սահմանները […]

Գորիսի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է,  տեսանելիությունը՝ 40-50 մետր: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Դե ավելի լավ, եթե կգա Լևոն Տեր-Պետրոսյանը, թող գա. Գ. Սահակյան (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կողմ է «Մարտի 1-ի, 2-ի» իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին, որ նախաձեռնել է «Ելք» խմբակցությունը: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Հարցին, թե ՀՀԿ-ը կմասնակցի լսումներին, նա պատասխանեց. «Լսումները նրա համար են, որ դրսից մարդիկ մասնակցեն, ոչ թե խորհրդարանականները, առավելապես մասնակցում են հրավիրվածները: Բնականաբար, կմասնակցեն նաև տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ: […]

«Բոշան դու ես». Ժողովուրդ

«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ստացել է քաղաքացի Պետրոս Սարգսյանի դիմումն ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին էթիկայի հանձնաժողովից: Դիմումի ուսումնասիրման ավարտի ժամկետներ հանձ¬նաժողովից դժվարացան նշել՝ ասելով, թե այդ ամենը կկատարվի օրենքի սահմաններում: Խոսքը վերաբերում է Վիգեն Սարգսյանի կողմից քաղաքացուն «բոշա» անվանելու դեպքին, երբ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը վիրավոր զինծառայողին օգնելու […]

Սերժ Սարգսյանը ընտրության հնարավորություն չի թողել. ո՞ր հրացանն է «կրակելու». Ժամանակ

«Դատելով կառավարության կառուցվածքի եւ գործունեության ֆունկցիոնալ բաժանումների, ավելի շուտ ֆունկցիոնալ համակենտրոնացման մասին օրենսդրական նախաձեռնություններից, Սերժ Սարգսյանի ապրիլյան վարչապետությունը ստանում է միս ու արյուն: Այդուհանդերձ առանցքային հարց է մնում այն, թե ինչպես պետք է ձեւակերպվի այդ վարչապետությունը, այսինքն ինչպես պետք է ձեւակերպվի Սարգսյանի առաջադրումը Կարեն Կարապետյանի փոխարեն, եթե Կարապետյանը հայտարարում է, որ գերազանցում է անգամ սահմանված […]

Փաշինյանն ու Մարուքյանն էլ «բախվեցին». Հրապարակ

«Սերժ Սարգսյանի վերարտադրության կասեցման հարցը «Ելք»-ում դարձել է բուռն բանավեճի թեմա։ Մի մասը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարծում է, որ պետք է պայքարել այդ գործընթացի դեմ, մյուս մասն էլ, ի դեմս Էդմոն Մարուքյանի, հակադարձում է, որ, այսպես կոչված՝ «ինստիտուցիոնալ» հակասության խնդիր կա։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, ըստ օրենքի, պետք է ներկայացնի ՀՀԿ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի