Փաշինյանն ու Մարուքյանն էլ «բախվեցին». Հրապարակ
«Սերժ Սարգսյանի վերարտադրության կասեցման հարցը «Ելք»-ում դարձել է բուռն բանավեճի թեմա։ Մի մասը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարծում է, որ պետք է պայքարել այդ գործընթացի դեմ, մյուս մասն էլ, ի դեմս Էդմոն Մարուքյանի, հակադարձում է, որ, այսպես կոչված՝ «ինստիտուցիոնալ» հակասության խնդիր կա։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում, ըստ օրենքի, պետք է ներկայացնի ՀՀԿ խմբակցությունը, որը խորհրդարանական մեծամասնությունն է, հետևաբար՝ դա նախ կնշանակի պայքար ՀՀԿ-ի դեմ, իսկ դա նշանակում է, որ խորհրդարանը, որի մասն է կազմում նաև «Ելք»-ը, լեգիտիմ չէ, և պետք է ցրել։ Մինչդեռ ժամանակին «Ելքն» ընդունել է ընտրությունների արդյունքները»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: