03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Այս պահի դրությամբ մենք վարչապետի կոնկրետ թեկնածուի հայտ չունենք. «Ծառուկյան» դաշինք

«Եթե մենք ունենանք, դուք կիմանաք, այս պահի դրությամբ այդպիսի խոսք քննարկում չի եղել»,-ասաց «Ծառուկյան» դաշինքի անդամ Գևորգ Պետրոսյանն՝ ի պատախասն Henaran.am-ի հարցին, թե հնարավոր է, որ «Ծառուկյան» դաշինքը ևս առաջադրի վարչապետի թեկնածու, ինչը, ինչպես «Ելք» խմբակցությունն է հայտարարել, իրենք անելու են: 

Պատգամավորը նկատեց՝ «Ելքի» սահմանադրական իրավունքն է: «Եթե կունենան թեկնածու, կլինեն քննարկումներ, մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք: Այս պահի դրությամբ մենք կոնկրետ թեկնածուի հայտ, որքանով ես եմ տեղյակ, չունենք»,-հավելեց Պետրոսյանը:

Հարցին, թե եթե սեփական թեկնածու չունենան, կսատարեն մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Ելքի» թեկնածուին, նա պատասխանեց. «Եթե դեռ թեկնածու չկա, քննարկում չկա, չեմ կարող ասել: Մեր դաշինքն արժե, թե չարժե թեկնածու ունենա, որոշում է մեր առաջնորդը: Իհարկե, ցանկացած քաղաքական ուժ էլ կարող է հավակնել այս կամ այն պաշտոնն զբաղեցնելու, այս կամ այն դիրքը վերցնելու, բայց դա մեկ անձի որոշելով չէ»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ը ևս դեռ չի հայտարարել, թե ում թեկնածությունն է առաջարկելու:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից արդեն առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ում հետ նաև «Ծառուկյան» դաշինքն էր հանդիպել, ապա և դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն, ապա Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ այս պահին դեռ որոշում չկա, թե կողմ են լինելու, թե դեմ այդ թեկնածուին: «Հանդիպման արդյունքները պիտի իմի բերվեն խմբակցությունում, տպավորությունը դրական է, բայց մեկ-երկու պատգամավորի տպավորությամբ չի ղեկավարվում դաշինքը: Բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, պետք է քննարկենք, վերլուծենք, հասկանանք, թե դրանք որքանով են նպատակային, իրագործելի, որքանով՝ ոչ, և որոշում կայացնենք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ