25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 13, 2018

Անպատասխանատու ու ցինիզմի վերջին աստիճանի արարք. Կամո Արեյան

«Անպատասխանատու ու ցինիզմի վերջին աստիճանի արարք էր»,-այսօր Երևանի ավագանու վերսկսված նիստում միջադեպից հետո հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: «Նիստերը պետք է երաշխավորած լինեն նման վտանագավոր երևույթներից զերծ լինելու համար, պետք է քննարկել՝ ինչպես կառավարելի ու վերահսկելի դարձնել նիստը, որպեսզի մարդիկ հանգիստ նստեն նիստին»,-հավելեց նա:  Տարոն Մարգարյանն էլ արձագանքեց, որ համաձայն է փոխքաղաքապետի առաջարկի հետ:   «Հանձնարարական. […]

Մարտին Վարդազարյանին քաղաքապետարանից տեղափոխել են հիվանդանոց

Երևանի ավագանու նիստում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքներից հետո վատացել է ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը:   Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Սրտաբանական հիվանդանոց:  Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ավագանու հերթական նիստի ժամանակ իրարանցում է սկսվել, երբ «Երկիր ծիրանի» ավագանու խմբակցության անդամները դիմակներ են հագել և ապակյա տարաներ բացլով գարշահոտություն տարածել դահլիճում: Ըստ նրանց՝ ամեն օր Նուբարաշենի 4 շենքի բնակիչներն […]

Ծռերի գործով փաստաբանը մեղադրեց դատավորին/տեսանյութ/

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանի նստավայրում այսօր` փետրվարի 13-ին շարունակվում է  «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով դատաքննությունը: Արդեն հայտնել ենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամները բոյկոտել են նիստը և նախագահող դատավոր Արթուր Օհանյանը նրանց վրա սանկցիա կիրառելով հեռացրեց դահլիճից: Նիստերի դահիճում գտնվող պաշտպաններից Հարություն Բաղդասարյանը հանդես եկավ հայտարարությամբ և […]

Փոխնախարարը կոչ արեց դեսպանից հարցնել, թե ինչ ասել է «հարմար գին»

ՀՀ էներգետիկ և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ անցած տարի մենք Իրանից ներմուծել ենք 382 միլիոն յոթ հարյուր հազար խմ գազ և Ռուսաստանից ներմուծել ենք մեկ միլիարդ 996 միլիոն:  Անդրադառնալով ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հայտարարությանը, որ պատրաստ են հարմար գներով գազ վաճառել […]

Մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման. Բակո Սահակյան

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքին և հանդես եկել ելույթով:  Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական […]

Սկանդալ Օլիմպիական ավանում․ մարզիկին հեռացրել են /տեսանյութ/

Ընթացիկ Օլիմպիադայի առաջին դրական դոպինգ-թեստն է ստացվել։ Ճապոնիայի հավաքականի մարզիկ, շորթ-տրեկիստ Կեյ Սայտոն հեռացվել է օլիմպիական ավանից եւ մրցումներից՝ դոպինգ օգտագործելու համար։ Այսպիսով, ճապոնացի 21-ամյա մարզիկն առաջինն էր այս Օլիմպիական մրցումների ընթացքում, ով դոպինգ է օգտագործել ու բացահայտվել։  

Չափից դուրս էր. «Ելք»

Ծեծկռտուքի պատճառով ընդմիջված Երեւանի ավագանու նիստը տեւական դադարից հետո վերսկսվել է: Տեղում են շտապօգնության աշխատողներն ու ոստիկանները:  «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ զրույցում  հայտնեց, որ իրենք ընդամենը նպատակ ունեին քաղաքապետին ցույց տալ, որ մարդիկ ապրում են գարշահոտության մեջ, սակայն ավագանու ՀՀԿ-ական անդամները դրան ագրեսիվ արձագանքեցին: Փոստանջյանը հավելեց, որ իրենք դիմելու են իրավապահ […]

Բռնի ուժի չի եղել, տեսանյութերը նայեք. Գոռ Վարդանյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի խորհրդական Գոռ Վարդանյանն ասում է՝ որևէ բռնություն չի կիրառել ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի նկատմամբ: Այսօր քաղաքապետարանում ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած սկանդալից ու ծեծկռտուքից հետո Գոռ Վարդանյանը, ով ևս միջադեպում խառնված էր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ավագանու անդամները ոչ ճիշտ պահելակերպ են դրսևորել: «Բավական տհաճ հոտ էր, և  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի