25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2018

Ինքը չի պատրաստվում մարիոնետ լինել նախագահի պաշտոնում. Փաշինյանը՝ Սարգսյանից

«Հատկապես վերջին նիստերի ժամանակ քննարկված հարցերի օրակարագի կոնտեքստում ընդգծվում էր մի բան, որ տեղի է ունենում լիազորությունների գերկենտրոնացում վարչապետի շուրջ, և սա շատ լուրջ վտանգներ է ստեղծում Հայաստանի հետագա քաղաքական իրավիճակի համար»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նա հավելեց, որ դա լրջորեն մտահոգում է իրենց: Նա հիշեցրեց, որ փետրվարի 16-ին իրենք […]

29-ամյա Աննան փորձել է ցած նետվել Դավիթաշենի կամրջից

ԱԻՆ-ում այսօր ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավթաշենի կամրջից։  Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը եւ մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները եւ քաղաքացիները կանխել են 1989 թ. ծնված Աննա Հ.-ի ինքնասպանության փորձը:

Կյանքովս եմ հատուցել արածիս համար. Ցմահ դատապարտյալը՝ Սերժ Սարգսյանին

23 տարի պատիժը կրող ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը շարունակում է դատական տարբեր ատյաններում վիճարկել վաղաժամկետ ազատման հարցը: Չնայած Գրիգորյանը  շարունակ մերժվում է, բայց շարունակում է հավատալ, որ մի օր կշնչի ազատության օդը: Ցմահ դատապարտյալը բաց նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Henaran.am-ստորև ներկայացնում է նամակն ամբողջությամբ:   Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Նախագահ պարոն Սերժ […]

«Դեռ որքա՞ն պետք է թերուս կադրերին վստահել»

Փետրվարի մեկին Կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծին   որով նախատեսվում է Կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ այս որոշումը ժողովրդավարական է, ավելին՝ եթե քննարկումները լինեն փակ դռների հետևում, կլինի բանավեճ՝ նախարարների մասնակցությամբ։ Օրենքի վերոնշյալ նախագիծն այս օրերին ակտիվորեն քննարկվում է մամուլում։ Անդրադառնալով այս […]

Պհենչհան 2018․ ռուս գեղասահորդների թիմը արծաթե մեդալակիր դարձավ /ֆոտո/

Այսօր վաղ առավոտյան Պհենչհանում տեղի ունեցավ  գեղասահքի թիմային մրցումը։ Նշենք, որ յուրաքանչյուր երկրի մարզիկները ներկայացրին իրենց կարճ ու ազատ ծրագրերը։ Ընդհանուր հաշվարկով՝ Ռուսաստանի թիմը գրավեց երկրորդ տեղը, չնայած գեղասահորդուհիներ Եվգենիա Մեդվեդեւան եւ Ալինա Զագիտովան անկրկնելի ելույթներ ունեցան ու վստահ հաղթանակներ տարան։ Այդուամենայնիվ, ընդհանուր թիմային հաշվարկով հաղթեց Կանադայի հավաքականը։ Երկրորդ տեղում ռուսներն էին, երրորդը՝ ԱՄՆ ներկայացուցիչները։  

Անհավանական աղջիկը․ հայկական արմատներով գեղասահորդուհին Օլիմպիադային համաշխարհային ռեկորդ սահմանեց

Նախօրեին Պհենչհանում ընթացող օլիմպիական մրցումների ժամանակ աշխարհի կրկնակի չեմպիոնուհի, օլիմպիական չեմպիոնուհի Եվգենիա Մեդվեդևան ռեկորդ է սահմանել, նա դարձել է առաջին գեղասահորդուհին, որը 81 միավոր է վաստակել կարճ ծրագրում: Եվգենիան, բնականաբար, առաջին տեղն է գրավել։ Նշենք, որ Եվգենիան կիսով չափ հայուհի է, նրա հայրը Արման Բաբասյանն է։ Եվգենիան, սակայն վերցրել ՝ մայրական տատիկի ազգանունը՝ Մեդվեդեւա։  

Սերժ Սարգսյանը ցավակցել է

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին: Ընդունեք խորին ցավակցություններ […]

Բքի պատճառով դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ճանապարհը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին ժամը 09:15-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փետրվարի 12-ին առանձին շրջաններում, 13-ին՝ օրվա երկրորդ կեսին, 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Բքի պատճառով դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Դժվարանցանելի է նաեւ Վարդենյաց լեռնանցքը: Բոլոր վարորդներին հորդորում […]

Արտակարգ դեպք Երեւանում

Այսօր՝ փետրվարի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։45-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշենի կամրջից։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը, ինչպես նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի