19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2018

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել Վալենտինա Մատվիենկոյին և Վյաչեսլավ Վոլոդինին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձներ է հղել ՌԴ ԴԺ ԴԽ նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և եւ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: «Խոր ցավով տեղեկացանք ՌԴ Մերձմոսկովյան շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքով մարդկային զոհերի մասին: ՀՀ ԱԺ պատգամավորների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և […]

Փետրվարի 13–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 13–ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը: ԹԵՄԱ՝  Նոր հարկային օրենսգրքով նախատեսված հարկային ստուգումների և վարչարարության բարեփոխումներն ու հետևանքները:

«McDonalds»-ը կբերի իր բացասական հետևանքները. փորձագետ/տեսանյութ/

 ««McDonalds»-ը և նմանատիպ ցանցերը բավականին հայտնի են ամբողջ աշխարհում, բայց հայտնի են նաև իրենց բացասական ազդեցությամբ»,-այսօր՝ փետրվարի 12-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով «McDonalds»  արագ սննդի կետերի համաշխարհային ամենամեծ ցանցի մուտքին  Հայաստան, հայտարարեց  ՀՀ ԳԱԱ  Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը: Պիպոյանը անդրադարձավ  ֆասթֆուդին և նմանատիպ՝ հանրային առողջապահության տեսանկյունից ռիսկեր […]

«Տնօրենի համար յուրաքանչյուր երեխան 1 մլն դրամ է».Անահիտ Բախշյանը մանրամասնեց

«Երևանի հատուկ դպրոցներում սովորող երեխաների մեծամասնությունը առանձնահատուկ կրթության կարիք չունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։ Բանախոսը նկատեց, որ  հատուկ դպրոցներում երեխաների թիվը վերջին տարիներին ավելացել է: Բախշյանի խոսքով դա պայմանավորված է  աղքատության և արտագաղթի հետ ։ «Երեխաների թվի ավելացումը ձեռնտու է և՛ դպրոցի տնօրեններին, որոնք […]

Բաքուն՝ սեփական քարոզչության զոհ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Պաշտոնական Բաքուն և ալիևյան ԶԼՄ-ները չեն վարանում ամեն ինչ օգտագործել Հայաստանի դեմ և առավել ևս մեծ ջանքեր են գործադրում,որպեսզի հակահայկական քարոզ ծավալեն Ռուսաստանում… Հունվարի 29-ին ալիևյան haqqin.az կաքը “հոդվածիկ” էր հրապարակել՝”Հայաստանում ևս մեկ վիրավորանք հասցրեցին Ռուսաստանին” վերնագրով,որում Էյնուլա Ֆաթուլլաևի կայքը ողբերգալից ոճով ներկայացնում էր,թե ինչպես է Երևանը […]

Խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում. ՀՀԿ

«Ի սկզբանե ասեմ, որ խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում»,-ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք այն, որ տարբեր ՀՀԿ-ականներ հայտարարում են, որ ցանկություն կա, որ նախագահ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, նշանակում է, որ խնդրելու են նրան դա անել: Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի եթերում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը […]

«Սամվել Կարապետյանի շնորհիվ…». Տաճատ Վարդապետյան

Ես, անկեղծ ասած, Կարապետյան ընտանիքի մասին խոսելիս խորին հարգանք եմ տածում, քանի որ իմ շփումների արդյունքում մշտապես հիացել եմ և ուզում եմ կարևորել այն ակնհայտ իրողությունը, որ Կարապետյան տեսակը, ( ես անկեղծ ասած Կարապետյանների ընտանիքը դիտարկում եմ 2 եղբայրների կտրվածքով՝ Սամվել և Կարեն Կարապետյաններ, այս երկյակը իսկական հայի, բարեգործի նաև դաստիարակված հայի կերպարներ են) Սամվել […]

ՀՀԿ-ը նպատահարմար չի գտնում ՀՅԴ-ի պահանջն իրականացնել

ՀՀԿ-ն այս պահին նկատակահարմար չի գտնում փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում՝ վերացնելով ռեյտինգային ընտրական կարգը: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նշենք, որ նման ցանկություն ու պահանջ ունի կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, ինպես նաև «Ծառուկյան» դաշինքը: Բաղդասարյանն ընդգծեց՝ 2017 թվականի ընտրություններից առաջ նույն հարցը բարձրացվեց: «Մենք բանակցությունների արդյունքում եկանք այն եզրահանգման, […]

Կործանված ինքնաթիռի հայ օդաչուն փորձառու էր /ֆոտո/

Նախօրեին Մոսկվայից Օրսկ թռչող ինքնաթիռը կործանվեց, ինչի հետեւանքով 71 հոգի մահացան։ Կործանված Ան-148 ինքնաթիռի երկրորդ օդաչուն ազգությամբ հայ էր։ Սերգեյ Ղամբարյանը, ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, Մոսկվայում էր ապրում, 12 տարվա թռիչքային փորձ ուներ։ Համացանցում են հայտնվել նրա լուսանկարները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի