26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Դեռ որքա՞ն պետք է թերուս կադրերին վստահել»

Փետրվարի մեկին Կառավարությունը հավանություն տվեց «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագծին   որով նախատեսվում է Կառավարության նիստերն անցկացնել դռնփակ: Նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ այս որոշումը ժողովրդավարական է, ավելին՝ եթե քննարկումները լինեն փակ դռների հետևում, կլինի բանավեճ՝ նախարարների մասնակցությամբ։

Օրենքի վերոնշյալ նախագիծն այս օրերին ակտիվորեն քննարկվում է մամուլում։ Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքական ընտրական տեխնոլոգիաներ ուսումնասիրող, ԵՊՀ դասախոս Հարություն Ծատրյանը    Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ իրականում Կառավարությունը պետք է շատ ավելի բաց ու թափանցիկ գործեր՝ հատկապես ապրիլին սպասվող համակարգային փոփոխությունից հետո, բայց ինչպես տեսնում ենք, Կառավարությունում այլ կերպ են մտածում։

«Նիստերը փակ դռների հետևում անել, ապա որպես հիմնավոր պատճառ նշել, թե իբր դրանով կարելի է կաշկանդվածությունը հաղթահարել․․․ Մեղմ ասած՝ դա պարզապես աբսուրդ է։
Լավ կլիներ այդօրինակ որոշումներից առաջ քննարկեին, թե այդ ինչո՞ւ են հայ չինովնիկները կաշկանդվում լրագրողներից։ Մի՞թե նրանք ուսյալ չեն ու չեն կարողանում մտքերը կապել», – ասաց Հարություն Ծատրյանը։
Ըստ նրա՝ լրագրողից կաշկանդվող, խուսափող, իր ասելիքը համարձակ չարտահայտող անձն անելիք չունի Կառավարությունում։

«Դեռ որքա՞ն պետք է թերուս կադրերին վստահել։ Սա հարց է, որ պետք է տալ ներկա ու ապագա կառավարություններին», – եզրափակեց Հարություն Ծատրյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ