20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 3, 2018

Հայ փոքրիկի գեղեցիկ կատարումը «Голос. Дети»-ում (տեսանյութ)

Մեկնարկել է ռուսական «Голос.Дети» նախագծի 5-րդ եթերաշրջանը: Նախագծի կույր լսումների փուլում ելույթ է ունեցել Կրասնոդարում բնակվող հայազգի 13-ամյա Ռոբերտ Կասյանը, ով կատարել է «Parlami d’amore, Mariu» երգը: Տղայի ելույթի ժամանակ 3 մարզիչներն էլ շրջվեցին, իսկ Ռոբերտն ուրախությունից սկսեց արտասվել: Տղան մարզիչներից ընտրեց Պելագեային:

Լավությո՞ւն, թե 10 ամյա աղջկա առևանգում. մանրամասներ Եղվարդի արտակարգ դեպքից

Փետրվարի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Վարսենիկ Ա.-ն Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ համաքաղաքացի, 44-ամյա Մարինե Ա.-ն նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում իր աղջկան՝ 10-ամյա Ա. Ա.-ին խաբեությամբ՝ խանութ գնալու պատրվակով տարել է իր տուն, որտեղ մի քանի ժամ ապօրինի պահում է երեխային: Եղվարդ […]

ՀՀ ԱԺ պատգամավորներն այցելել են Արցախ

Փետրվարի 2-4-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ եւ ԱԺ խմբակցությունների ղեկավարներ: Փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ պատգամավորներն ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին: Նույն օրը ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել երկու […]

«Թանկացումներն իսկապես աչք են զարնում»

Դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ իրեն, և ոչ միայն իրեն, այլև հասարակությանը չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, որովհետև հասարակությունը զերծ է մնացել այդ պրոցեսից: Նույնը վերաբերում է նախագահի պաշտոնում իշխանության կողմից առաջարկված անձի՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը: Ըստ նրա՝ միակ բանը, որ այս պահին հատկապես հուզում է հասարակությանը, իրեն ևս, թանկացումներն […]

ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել դատապարտյալին կարանտինային խցում սահմանված ժամկետից ավել պահելու հարցով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է» վերտառությամբ հրապարակման հիման վրա սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել: Այս մասին ՄԻՊ աշխատակազմը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել է 2018 թ. հունվարի 30-ին՝ էլեկտրոնային փոստի միջոցով: ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկվող հարցի կապակցությամբ մանրամասն տեղեկություններ ստանալու […]

Վարչապետը ծանոթացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության 2017 թ. գործունեությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: «Չափազանց կարևոր է, որ մենք տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջոցով կարողանանք ձևակերպել համայնքային և մարզային կառավարման ճարտարապետությունը, որ մեր բոլոր գործընկերները՝ համայնքի ղեկավարի, մարզպետի թիմերը հստակ իմանան […]

Շուկայում հայտնաբերվել է որդնած խուրմա

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է որդնած խուրմայի իրացման դեպք: Շուկայում իրացվող և Ռուստաստանի Դաշնությունում փաթեթավորված՝ «Զամորսկի կուպեց» ապրանքանիշի խուրման թեև գտնվում է  պիտանիության ժամկետի մեջ, սակայն այն որդնած է և պիտանի չէ որպես սնունդ օգտագործելու համար: ՍԱՊԾ տեսուչների կարգադրագրերով՝ նշված ապրանքանիշի խուրման վաճառքից հանվել է, քայլեր են ձեռնարկվում ներմուծված ամբողջ […]

Ինչու՞ են «օրենքով գողերի» զգալի մեծամասնությունը վրացիներ

Ոչ ֆորմալ «օրենքով գողերի» ինստիտուտի ծագումը 1930-ականների սկզբներին էր, Խորհրդային միությունում: Այս «աշխարհայացքը» ձևավորվել է ԽՍՀՄ կալանավայրերում: Սկզբում գողերի շրջանում ռուսները մեծամասնություն էին կազմում: ԽՍՀՄ մյուս հանրապետությունների համեմատ Վրաստանը՝ որպես «ժողովուրդների առաջնորդի» (Իոսիֆ Ստալինի) հայրենիք, հաճախ արտոնյալ կարգավիճակում էր հայտվում: Մինչ ամբողջ Խորհրդային միությունում գողերի գոյության մասին քչերը գիտեին, Վրաստանում այն արդեն մտել էր հասարակության […]

Ախալքալաքում ձերբակալել են ակտիվիստ, մարզիկ Ադամ Այվազյանին

Փետրվարի 1-ին ձերբակալել են Ախալքալաքի բնակիչ Ադամ Այվազյանին։ Ադամ Այվազյանը Ախալքալաքում հայտնի է որպես մարզիկ, հասարակական ակտիվիստ ու facebook սոցիալական ցանցերում հաճախ գրառումներ կատարող մարդ։ Ռուսաստանի ու Հայաստանի քաղաքացի Ադամ Այվազյանին դեռ անցյալ տարվա ամռանը Վրաստանի սահմանապահները արգելել էին մուտք գործել Վրաստան, ինչի հետեւանքով Ադամը տեսաուղերձ էր հրապարակել ինտերնետում կոչ անելով Վրաստանի իշխանություններին թույլ տալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի