26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՄԻՊ-ը քննարկման ընթացակարգ է սկսել դատապարտյալին կարանտինային խցում սահմանված ժամկետից ավել պահելու հարցով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալը սահմանված 7 օրվա փոխարեն արդեն երկու ամիս կարանտինային խցում է» վերտառությամբ հրապարակման հիման վրա սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել: Այս մասին ՄԻՊ աշխատակազմը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել է 2018 թ. հունվարի 30-ին՝ էլեկտրոնային փոստի միջոցով:

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները քննարկվող հարցի կապակցությամբ մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով արդեն կապ են հաստատել Կազմակերպության հետ:

Հիշեցնենք՝ «Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Է. Տ.-ը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվելուց հետո՝ 2017 թ. դեկտեմբերի 1-ից մինչ օրս կարանտինային խցում է: Մինչդեռ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ կարանտինային խցում դատապարտյալը 7 օրից ավել չի կարող պահվել: Այդ հարցով Է. Տ.-ի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ա. Զալյանը դիմել է ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչություն:

Սակայն Վարչության պետի տեղակալ Ա. Համբարձումյանը դիմումի պատասխանում շրջանցել է կարանտինային խցում սահմանված ժամկետից ավել պահելու հարցը և չի մեկնաբանել այն:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ