«Թանկացումներն իսկապես աչք են զարնում»
Դերասան, երգիծաբան Սերգեյ Դանիելյանն ասում է, որ իրեն, և ոչ միայն իրեն, այլև հասարակությանը չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, որովհետև հասարակությունը զերծ է մնացել այդ պրոցեսից: Նույնը վերաբերում է նախագահի պաշտոնում իշխանության կողմից առաջարկված անձի՝ Արմեն Սարգսյանի թեկնածությանը:
Ըստ նրա՝ միակ բանը, որ այս պահին հատկապես հուզում է հասարակությանը, իրեն ևս, թանկացումներն են: «Ինքս է, վստահ եմ՝ դուք էլ, ամեն օր, ամեն անգամ խանութ մտնելիս, գնումներ կատարելիս զգում եք, թե որքան են առաջին անհրաժեշտության ապրանքները, մթերքները թանկանում»,-նշեց նա:
Դերասանը հորդորում է գոնե այս հարցում համախմբված լինել, պայքարել: «Այդ թանկացումներն իսկապես աչք են զարնում»: