26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 12, 2017

Նման հայտարարությունների հիմքում Սերժ Սարգսյանի վարչապետության հայտն է

«Նման տնտեսութուն ունենալու պայմաններում, երբ որ մոնոպոլիզացված է, ժամանակին էլ սա կոչվում էր կազմակերպված պետություն, սա պարզապես անհնարին է: Ես չեմ տեսնում, որ այսօրվա իշխանությունը ցանկություն ունի փոխվելու կամ քայլեր է անում փոփոխության համար: Հետևաբար, սա ասվել է ասվելու համար»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հնարավոր համարում է, որ մի քանի տարի հետո ՀՀ-ն 10 հազար դոլարին […]

Էրդողանը 2 անգամ խնդրել է Պուտինին, լուրջ ռազմական գործողություններ էին սպասվում Արցախի հանդեպ. 168 Ժամ

«Նոյեմբերի սկզբին սպասվում էին լուրջ ռազմական գործողություններ Արցախի հան­դեպ»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը: «Ադրբեջանաթուրքական զորախումբը գտն­վում էր Նախիջևանում, Ադրբեջանը սկսեց ռազմական լայնածավալ  գործողություններ Արցախի ամբողջ ճակատային հատվածում: Նպատակն էր հարձակում, հայկական ուժերի նահանջ, ռուսական խաղաղարար ուժերի մուտք կոնֆլիկտի գոտի, որը կապահովեր ՌԴ- ի գերակայությունը տարածաշրջանում, և […]

ՀՀ սահմանին ականի պայթյունից զինվոր է վիրավորվել

Սույն թվականի դեկտեմբերի 11-ին, ՀՀ սահմանի հյուսիս արևելյան հատվածում, մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վնասվածք է ստացել շարք. Արթուր Գարիկի Դանիելյանը (ծնվ. 1998թ.): Ներկայումս զինծառայողը գտնվում է Բերդի հոսպիտալում, վիճակը ծանր կայուն է: ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Զինվոր է զոհվել

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: […]

Բանկերը տոկոսների մեջ խաբո՞ւմ են. Ժողովուրդ

Պատահական չէ, որ Հայաստանում այսօր հիմնականում բանկային ոլորտն է ծաղկում. դժվար է գտնել մի ընտանիք, որ վարկ չունենա: Իսկ վարկերն էլ բանկերը տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով շատ ավելի մեծ, քան նշված է նրանց գովազդներում: Օրինակ՝ առեւտրային բանկերն ուսանողական վար­կերն առաջարկում են տարեկան 11-12 տոկոսից սկսած: Սակայն օրաթերթը, ուսումնասիրելով բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման կարգը, […]

Ում վրա կտարածվի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտո­մեքենաների ներկրման արգելքը. Հայկական Ժամանակ

ՀՀ ՊԵԿ նախագահի տե­ղակալ Վ. Միրումյանը երեկ հերքել Է ՀՀ տնտ. զար­գացման եւ ներդրումների նախարարության մտավոր սեփականության գործա­կալության պետական գրանցամատյանների բաժ­նի պետ Արա Աբգարյանի հայտարարությունները: Միրումյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ավտո­մեքենաների ներկրման արգելքը չի տարածվելու ֆի­զիկական անձանց վրա: Նշենք, որ թերթի հետ զրույ­ցում Արա Աբգարյանը նշել […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 12-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ Է, ճանապարհները բաց են:   Վթարներից, պատահարներից, խցանումներից և արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Երուսաղեմի կարգավիճակն ու հայկական արձագանքները

Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը կարելի է նկատել ցնցիչ, բայց ոչ անպայման անակնկալ: Ավելի ճիշտ, նախագահ Թրամփն արդեն հատկանշված է նման չկշռադատված հայտարարություններ կատարելու կանխատեսելիությամբ: Զուգահեռ, նկատելի է նաեւ քաղաքականորեն, որ Թրամփի հայտարարությունները լարված կացություններ են ստեղծում, բայց հաճախ էլ անպայման չեն ապահովում քաղաքական հետեւանքներ եւ մնում են հայտարարողական առումով մթնոլորտ ստեղծելու եւ ոչ թե իրավիճակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի