26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 9, 2017

Պուտինը կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Timeturk» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հանդիպումը կկայանա Անկարայում։ Նախատեսվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերը։ Բացի այդ կխոսեն տարածաշրջանային խնդիրների, այդ թվում Սիրիայում և Երսուսաղեմում ստեղծված իրավիճակի մասին։ Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ […]

Նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին: Խորհրդաժողովին մասնակցել են մարզպետներ, համայնքապետներ, կենտրոնական բանկի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, «Քաղաքապետների դաշնագիր-արևելք» ծրագրի, «Քաղաքապետները՝ հանուն տնտեսական զարգացման», համայնքներում էներգաարդյունավետության և այլ ծրագրերի […]

Գերմանիայում Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել Դեմիրթաշին

Գերմանացի քաղաքական գործիչները Թուրքիայի իշխանություններից պահանջել են ազատ արձակել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին, ով արդեն 13 ամիս է ինչ  գտնվում է բանտում: «Deutsche Welle»-ի թուրքական ծառայության համաձայն՝ Դեմիթաշին ազատ արձակելու պահանջով են հանդես եկել Գերմանիայի «Սոցիալ-դեմոկրատական»(SPD), «Ձախերի»-ի և «Կանաչներ»-ի կուսակցությունների խմբակցությունների նախագահները: Վերջիններիս կողմից արված համատեղ հայտարարության մեջ մասնավորապես կոչ է […]

Շոկ․ ջրահարսի պոչով երեխա է լույս աշխարհ եկել /ֆոտո/

Հնդկաստանում կինը լույս աշխարհ է բերել իրար կպած ոտքերով երեխայի, հայտնում է  Daily Mail-ը։ 23-ամյա մայրը հղիության ընթացքում ստուգումներ չի անցել։ Երեխայի սիրենոմելիան կամ ջրահարսի սինդրոմը բացահայտվել է միայն նրա լույս աշխարհ գալուց հետո։ Փոքրիկը մահացել է ծնվելուց 4 ժամ անց։ Բժիշկ Սուդիպ Սախան ասել է, որ երեխայի ծնողները աղքատության պատճառով հղիության ընթացքում ի վիճակի […]

«Նշանակություն չունի, թե ով է այս երկրի ղեկավարը` այս հողն ու ջուրը պետք է պահվի».ազատամարտիկ

«Ոչ թե անհատներով պետք է պայքարենք, այլ պետականորեն»,-Henaran.am-ի թղթակցի  ասաց Հրազդանի «Կոճոռ» ջոկատի ազատամարտիկ Վաչագան Գալստյանը: Ազատամարտիկը ընդգծում է, որ նշանակություն չունի, թե ով է այս երկրի ղեկավարը. «Նշանակություն չունի, թե ով է այս երկրի ղեկավարը` այս հողն ու ջուրը պետք է պահվի: Նա, ով պատերազմի բովով է անցել չի կարող հետ կանգնել»: Ազատամարտիկի դիտարկմամբ` պետք […]

Սովորենք ողորմության ճիշտ ձեւը. մատաղ. fatherarmen.com

Մատաղի կարգը սահմանել է Ս. Գրիգոր Լուսավորիչը՝ դեռևս 301 թ. քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց անմիջապես հետո: Ըստ Տաթևացու «մատաղ» նշանակում է մատուցել աղ: Կրոնական արարողությամբ մատաղի կենդանին մորթվում է և եփվելուց հետո բաժանվում աղքատներին: Մատաղը նախ՝ ընծա է Աստծուն: Երկրորդ՝ փրկության հույս է: Երրորդ՝ աղքատասիրություն է և ողորմություն: Չորրորդ՝ ննջեցյալների հիշատակ, ապա մեր երախտագիտությունն է […]

Ստամբուլում մետրոյի կայարանից հեռացրել են Թրամփի անունով ցուցանակները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրանփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից հետո Թուրքիայում ընթացող բողոքի ակցիաների տարբեր դրսևորումներ են ընդունում: Ըստ «CNNTurk» լրատվական կայքի՝  որպես բողոքի դրսևորում, Ստամբուլի մետրոյի Շիշլի կայարանից հեռացվել են կայարանի հարևանությամբ գտնվող «Trump» առևտրի կենտրոնի տեղը հուշող ցուցանակները, ինչպես նաև գետնանցումի պատի «Trump» գրությունը: Նշվում է, որ  գիշերային ժամերին հեռացված ցուցանակների […]

Արցախում մասնագետների պակաս կա. փոխնախարարն է ահազանգում

Արցախի դպրոցներում՝ հատկապես սահմանային գյուղերում, մասնագետների պակաս դեռևս կա: Խնդիրը Henaran.am-ի հետ զրույցում բարձրաձայնեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը:  Միևնույն ժամանակ նա նկատեց, որ նախորդ տարիների հետ համեմատած խնդիրը մասամբ կարգավորվել է, Արցախի կառավարությունն էլ այս խնդրի լուծմանն ուղղված մի շարք քայլեր է ձեռնարկել: «Կառավարությունը որոշում է ընդունել մանկավարժին այլ վայր […]

Արցախի ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաեւ դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից եւ ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊՆ-ն: «Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՆոյեմբերիՀունվարի