27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունվարի 11, 2017

Ազատության հրապարակում կնշվի «Հին ու Նոր տարի»

Երևանի քաղաքապետարանը հայտնում է. Սիրելի´ համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր, հունվարի 13-ին` ժամը 18:00-ին, «Նոր տարին Երևանում 2017»ծրագրի շրջանակում Ազատությանհրապարակում տեղի կունենա «Հին ու Նոր տարի» Ամանորիտոնական եզրափակիչհամերգային ծրագիրը: Բոլորին սիրով հրավիրում ենք միասին ամփոփելու տոները:

Առաջարկ Կառավարությանը

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մամուլի հաղորդագրություն է տարածել, որին կցված է նաև «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների կողմից ստորագրված՝ Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կառավարությանն ուղղված առաջարկության տեքստը։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ. «Հարգելի՛ պարոն Կարապետյան, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ «Սահմանադրություն») 9-րդ հոդվածի ուժով՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական […]

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում հունվարի 12-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում, Արագածոտնի եւ Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը եւ առավոտյան սպասվում է մառախուղ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: «Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունվարի 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -11-13, իսկ վաղը ցերեկը՝ -5-7 աստիճան ցուրտ: […]

Թե խաղաղություն ես ուզում, պետք է մարտունակ բանակ ունենաս.գեներալ Մանվել

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ  Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելեց  նաև  Արցախ աշխարհ: Մոտ 400 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լիներ 3 օրում լինել Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արևելքից արեևմուտք: Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան […]

Տարադրամի փոխարժեքն այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հունվարի 11 -ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 482  դրամ նվազագույն և 483.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 486.50 դրամ նվազագույն և 487.50  դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 506 դրամ նվազագույն և 509  դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 515  դրամ նվազագույն և […]

Հայաստան-Իրան գումարած Թուրքմենստան՝ եռակողմ տնտեսական փոխգործակցության հեռանկարները

Հայ-Իրանական հարաբերությունների խորացման, քաղաքական և տնտեսական փոխգործակցության նոր մակարդակի դուրս գալու ակնկալիքները և սպասումները ամեն պաշտոնական այցով նորանում են՝ հույս և հավատ ներշնչելով, որ Հայաստանը վերջապես կիրականացնի այն երկար սպասված և ցանկալի տնտեսական ծրագրերը, որոնք որակապես նոր մակարդակի կարող են դուրս բերել մեր երկիրը և էականորեն փոխել տարածաշրջանում բաշխված «խաղաքարտերը»: Նախօրեին վարչապետը հանդիպելով Հայաստանում Իրանի […]

Մեկ օրում բացահայտվել է գողության 18 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 10-ից 11-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 1 դեպք:  Բացահայտվել է գողության 17, խարդախության 3 եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 եւ գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել […]

Ովքեր են 2016-ին ամենից շատ վաստակած երգչուհիները /ֆոտո/

Forbes հանդեսը կազմել է 2016-ի ամենահարուստ երկչուհիների ցանկը, նրանք, ովքեր այս տարի ամենից շատ են վաստակել։ 10-րդ տեղում Սելին Դիոնն է՝ մեկ տարում 27 միլիոն դոլար է վաստակել։   Իներորդը Բրիտնի Սփիրսն է՝ 30,5 միլիոն դոլար մեկ տարում։ Ջենիֆեր Լոպեսը 39,5 միլիոն է աշխատել։ Բացի համերգային գործունեությունից՝ նա օծանելիք է թողարկել։ Բեյոնսեն հսկայական գումար է […]

Հոգեպես անհավասարակշիռ կինը պառկել է երկաթգծի վրա

Երեւանի «Կարմիր բլուր» կայարանի մոտակայքում հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող տարեց կինն այսօր՝ հունվարի 11-ին, պառկել է երկաթգծերի վրա: Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչի հետ եւ մեկ մարտական հաշվարկ:  Պարզվել է, որ Ա. Բ.-ը (1956 թ. ծնված) գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված