06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թե խաղաղություն ես ուզում, պետք է մարտունակ բանակ ունենաս.գեներալ Մանվել

Հաջողությամբ իրականացնելով այցելություններ ՀՀ սահմանամերձ բոլոր շրջաններ, զորամասեր, բժշկակական կենտրոններ, մանկատներ, կալանավայրեր, ԵԿՄ երեք սերունդներից բաղկացած 5 մեծ խումբ  Ձմեռ Պապիների ուղեկցությամբ այցելեց  նաև  Արցախ աշխարհ: Մոտ 400 հոգուց բաղկացած պատվիրակությունը բաժանվեց աշխատանքային խմբերի, որպեսզի հնարավոր լիներ 3 օրում լինել Արցախի բոլոր զորամասերում ու հենակետերում, բոլոր բնակավայրերում՝ հյուսիսից հարավ, արևելքից արեևմուտք:
Ուխտագնացությանը մասնակցում են Արցախյան ազատամարտի մասնակից երկրապահներ, ովքեր հավատարիմ են իրենց երդմանն ու առաքելությանը, այսօր էլ միայնակ չեն թողնում իրենց ազատագրած տարածքների ժողովրդին: Ավելին՝ այսօր արդեն երկրապահներն Արցախի սուրբ հող են այցելում եռասերունդ պատվիրակությամբ, այսինքն՝ սա ապագային միտված հայրենասիրական ծրագիր է:
Եռասերունդ երկրապահների ընտանիքին մեծ ոգևորությամբ դիմավորեցին Արցախի բոլոր բնակավայրերում:
Բոլոր զորամասերում և մարտական դիրքերում Զորավար Մանվել Գրիգորյանի հրամանով ծառայության մեջ աչքի ընկած և խիզախություն դրսևորած զինծառայողները պարգևատրվեցին  հուշամեդալներով և պատվոգրերով:
Տղաներին հանձնվեցին նաև քաղցրավենիքով լի տոպրականեր:
Երկրապահները շնորհակալություն հայտնեցին զինվորներին հայոց սահմանները հսկելու համար և խաղաղություն մաղթեցին հայոց մայրերին ու հայ ազգին:
Հայ զինվորներն էլ հպարտությամբ նշում էին, որ իրենց հայրերի, պապերի գործն են շարունակում և  ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ թշնամին ոտք դնի հայոց երկրի սահամններին:
Ձմեռ Պապի հետ շուրջպար բռնած զինվորների ոգևորությունը մեծ էր: Տեսնելով նրանց հպարտ հայացքները, գիտակցում ես, որ ոչինչ չի կարող խանգարել, որ հայոց սահմանին շարունակի լսվել հայկական երգն ու երաշժտությունը:
Մի ուրիշ հպարտություն կար հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարած զինվորների աչքերում: Զորացրվելու և հայրենի օջախ վերադառնալու ժամանակն է: Երկրապահները հնարավորություն ունեցան շնորհավորելու և տուն  ճանապարհելու  քաջ  հայորդիներին:
Սահմանին կանգնած զինվորները  հստակ գիտակցում են իրենց առջև դրված պատասխանատությունը, մշտապես արթուն են և պատրաստ ավելի հզորացնելու ու շենացնելու հայոց բանակը, իսկ երկրապահը պատրաստակամ է ցանկացած վայրկյան կանգնելու նրանց կողքին: Ինչպես Զորավարն է ասում ՝ այսօր էլ կռիվ տեսած Երկրապահը պարտավոր է գիտելիքներն ի սպառ դնել բանակի ամրացմանը: Կռիվ տեսած մարդու համար խաղաղությունն ամենամեծ արժեքն է, իսկ թե խաղաղություն ես ուզում, պետք է մարտունակ բանակ ունենաս:
Երկրապահներն  այցելեցին  զինվորական ուղղիչ- կարգապահական  մեկուսարանի տույժ կրող տղաներին, շնորհավորեցին տոների կապակցությամբ և հորդորեցին այսուհետ  բարեխճորեն կատարել զինվորական պարտականություններն ու օրինակ ծառայել նորակոչիկներին:
Ուշադրության կենտրոնում էին նաև հայրենիքի համար իրենց կյանքը վտանգած հայոդիները, ոքեր զինվորական հոսպիատլում  մեծ ոգևորությամբ  ընդունեցին երկրապահների պատվիրակությանը:
Միջոցառումների ընթացքում եռասերունդ երկրապահները ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի հերոս նահատակների պատվին կանգնեցված հուշարձանների մոտ եւ  2015-ի ընթացքում զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ ի հիշատակ հայոց Մեծ եղեռնի սրբադասված նահատակների կանգեցված Ջուղայի խաչքարերի կրկնօրինակներին։
Երկրապահներն  այցելեցին Արցախի  ծննդատներ՝ փոքրիկներ լույս աշխարհ բերած մայրերին շնորհավորելու և նվերներ հանձնելու համար: Երկրապահները համոզմուքն հայտնեցին, որ այդ մանուկները երկրին արժանի  զիվորականներ, բժիշկներ, ուսուցիչներ են դառնալու: Ծննդատներից մեկում երկրապահները  բարի լուր ստացան .Արցախի Բլութան գյուղում 20տարի անց կրկին լսվեց նորածնի  ճիչը:
Երկրապահները նվերներ հանձնեցին սոցիալապես անապահով, զոհված.,  հաշմանադամ դարձած ազատամարտիկների ընտանիքներին, բազմազավակ ընտանիքներիր երեխաներին ՝խաղաղ ու բարի մանկություն մաղթելով  նրանց:
Երկրապահներն այցելեցին նաև  ծերանոցներ: Մարդկանց, ովքեր  բոլորից շատ ունեն ջերմության և ուշադրության կարիք:
Հեքիաթն այցելեց նաև ծերանոցի բնակիչներին, ովքեր խոստովանեցին, որ վերջապես իրենք էլ  համոզվեցին, որ Ձմեռ Պապ գոյություն ունի:
Եռասերունդ երկրապահների պատիրակությունն այցելեց ամանորյա հեքիաթին հավատացող ու հրաշքի սպասող «Մանկան տան» սաներին:
Երկրապահները  Շուշիում մասնակցեցին ժամերգության և մոմ վառեցին հայոց զինորի և հայոց երկրի խաղաղություն համար :
Երկրապահների նման նախաձեռնության նպատակներից մեկը Արցախի ժողովրդին հավաստիացնել է, որ երկրապահը ցանկացած վայրկյան սահմանին կանգնած զինվորի, հերոսներ ծնած  հերոս մայրերի, արցախցու կողքին է:  Նման նախաձեռնությամբ հանդես գալով՝ եռասերունդ երկրապահը փորձեց սահմանին մոտ կանգնած ժողովրդին, անմեղ մանուկներին, ովքեր ժամանակ առ ժամանակ լսում են թշնամու գնդակների ձայները, սահմանը անառիկ պահող զինվորին, հասարակ  քաղաքացուն  գոտեպնդելու, փոխանցելու  ուժ, ամրություն,նոր լիցքեր, բայց  իրենք լիցքավորեցին, զորացան՝ տեսնելով արցախցու տոկուն կամքը, վճռականությունը և հայրենիքը ավելի հզոր ու շեն դարձնելու պատրաստակամությունը: Եռասերունդ երկրապահների ընտանիքը հերթական անգամ համոզվեց, որ հայոց հողը, հայ մայրերի ու քույրերի քունը, մանուկների անկեղծ ժպիտները վստահելի ձեռքերում են:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ