24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հրատապ

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ը, 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 23-24-ը լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների […]

Կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ՝ քերելու տրամաբանությամբ

Պայմանականորեն «խոպանի» հարկը շատ վատ ուղերձ է նոր իշխանությունների կողմից, ու ավելի լայն համատեքստում, քան միայն հարկումը. 1. կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ, 2. իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունները մեծացնելու ճանապարհով,  3. կառավարությունը գնում է ոչ թե զարգացման, նոր եկամտի աղբյուրներ […]

Եթե ՀՀԿ-ին հաջողվի իրականացնել «միակ ընդդիմադիր» տեխնոլոգիան, ապա շանսեր ունեն անցնել ԱԺ

Եթե ՀՀԿ-ին հաջողվի իրականացնել «միակ ընդդիմադիր» քաղաքական տեխնոլոգիան, ապա նա շանսեր կունենա հաղթահարել անցողիկ ժամը: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր նույն տեխնոլոգիան օգտագործում: Նա հայտարարում էր, որ միակ ընդդիմադիրն ինքն է՝ այդպիսով փորձելով կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը եւ դրա համար նրան քարկոծում էին: Հիմա նույն բանը հանրապետականն […]

Կառավարության նոր նախաձեռնությամբ եթե 100 դոլար գումար են ձեզ ուղարկել, ապա 23 տոկոսը պետք է գնա բյուջե (տեսանյութ)

Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը պատրաստվում է ընդդիմանալ կառավարության կողմից խորհրդարան ներկայացվելիք և հարկային ոլորտին վերաբերվող նոր նախագծին։ Ավելի վաղ ներկայացրել էինք կառավարության նոր գաղափարը, որի համաձայն 2020-ից եկամտային հարկի պոտենցիալ վճարող են դառնալու 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները: «Այդ նախաձեռնությունը ուղղակիորեն հարվածելու է ամենաանապահով խավի գրպանին։ Այդ նախաձեռնությունը նշանակում է, որ օրինակ, գյուղացին, […]

Տպավորություն է, որ այս երկրում ոչ մի բան չի փոխվել. ի՞նչն է Փաշինյանին վրդովեցրել

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին վրդովեցրել են հանրապետության տարբեր ճանապարհներին առկա աղբակույտերը, այսօր այդպիսի մի աղբակույտ նա նկատել է դեպի Մարտունի ճանապարհին՝ Նորատուս գյուղի մոտ։ «Հասա Նորատուսի խաչմերուկ, պատուհանից նայեցի, մի ակնթարթ տևեց, բայց ես սարսափեցի, որովհետև էնտեղ երկու հատ հսկայական խանութ կա և դրանից 10 մետր էն կողմ էդ խանութների չափ աղբակույտ կա: Այնպիսի […]

Նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն նոր թղթադրամներ (տեսանյութ)

Դրամի 25-ամյակի առթիվ նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կդրվեն 3-րդ սերնդի թղթադրամները: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:  1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին: Նախորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կգան բնական մաշվածությամբ:  

Դադարեցրեք պետական մակարդակով կազմակերպված քաղաքացիների թալանը. Վարուժան Բաբաջանյան

Տավուշի մարզում ԲՀԿ վարկանիշային թեկնածու Վարուժան Բաբաջանյանի հոդվածը ծայրահեղ բարձր տուգանքների մասին … Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ աշխատավարձերը անհամեմատ բարձր են՝ միջինը՝ 450 000 դրամ, դեռ մինչև վերջերս շարունակում էր պահպանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված նվազագույն տուգանքի չափը՝ 300 ռուբլի կամ 3600 դրամ՝ հայկական արժույթով: Հայաստանում, երբ միջին իրական աշխատավարձը չի գերազանցում 80000 դրամը […]

Պարզաբանում եմ պահանջելու Բելառուսի նախագահից և ոչ միայն նրանից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, որտեղ Լուկաշենկոն մանրամասներ էր պատմել ՀԱՊԿ նիստից, նշել է՝ մեր արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է, հիմա պատկերացրեք՝ դա նույն իրավիճակը կլինի, եթե օրինակ՝ որևէ օտարերկրյա դեսպանին՝ ՀԱՊԿ անդամ երկրի դեսպան չհանդիսացող, հրավիրեմ ու պատմեմ դռնփակ նիստի մասին: Եթե նիստը փակ է, ուրեմն փակ […]

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից։ Քննարկվել են եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցությանը վերաբերող արդիական հարցեր:

Սմբատ Լպուտյանն ընտրվել է ՖԻԴԵ-ի նախագահ

Լոնդոնում տեղի է ունեցել շախմատի միջազգային ֆեդերացիայի / ՖԻԴԵ / հերթական համաժողովը: Գործկոմը ընտրել է հանձնաժողովների նախագահներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային գրոսմայստեր, համաշխարհային օլիմպիադաների բազմակի հաղթող և մրցանակակիր Սմբատ Լպուտյանն ընտրվել է «Շախմատը կրթական համակարգում » հանձնաժողովի նախագահ: ՖԻԴԵ-ի գործկոմը գնահատել է շախմատը Հայաստանի ուսումնական հաստատություններում ներդնելու հաջողված փորձը: Շնորհավորում ենք երևանցի անվանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված