Պայթյուն՝ Ադրբեջանի զորամասերից մեկում. երկու զինծառայող մահացել է
 
                        Հուլիսի 6-ի առավոտյան Ադրբեջանի զորամասերից մեկում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ պայթյունը գրանցվել է զինծառայողներից մեկի կողմից տանկի արկի հետ անզգույշ վարվելու հետևանքով։ Պատահարի հետևանքով մահացել է երկու զինծառայող՝ Աղալարով Ամիդդին Շախմալի օղլուն և Սալահով Սամիր Չինգիզ օղլուն։ Եվս մեկ զինծառայող՝ Մամեդով Նուրլան Ռահիմ օղլուն, ստացել է վնասվածքներ։
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































