Նիկոլ դավաճան». կառավարության շենքի մոտ քաոս է /տեսանյութ/

ԱԱԾ օդանավակայանի սահմանապահ ծառայության աշխատակիցներից ձեռքից հավաքել են հեռախոսներն ու անձնական իրերը։ Mediaport-ի ԱԱԾ աղբյուրի փոխանցմամբ՝ թիվ մեկ օդանավը բերվել է պատրաստության վիճակի, քանի որ իրավիճակի լարման դեպքում Նիկոլ Փաշինյանը պլանավորում է փախչել Հայաստանից։ ԱԱԾ աշխատակիցների անձնական իրերն էլ հավաքել են տեղեկատվության արտահոսքը կանխելու համար։
Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։ Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը։ Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր […]
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրուրդը հայտարարություն է տարածել. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մեր երկիրն ու պետականությունը կանգնած է վճռորոշ ջրբաժանի առջև: Մեր ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին ՀՀ Զինված ուժերի և Գլխավոր շտաբի հայտարարությունը բեկումնային է: Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի, երկրի ներսում չթափել հայի արյուն, հային չսարքել հայի թշնամի, […]
«Նիկոլ Փաշինյանը կոչ է արել իր կողմնակիցներին հավաքվել Հանրապետության հրապարակում: Մարդահավաքի գործին լծվել են «քայլող» պատգամավորները, նախարարներն ու մարզպետները: Նրանք պետական գերատեսչությունների աշխատակիցներին ստիպում են «իջնել հրապարակ»: Past.am-ի տեղեկություններով, սակայն, նախարարություններում բազմաթիվ աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրում՝ հրաժարվելով աջակցել Նիկոլ Փաշինյանի՝ բախումներ հրահրելու փորձերին»:
ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը գրել է․ «ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ, քանի որ ստեղծված իրավիճակում նրանց կողմից վարչապետի հրաժարականի պահանջ ներկայացնելը չի պարունակում ռազմական հեղաշրջման փորձին ներհատուկ հանցագործության, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ ուղղված որևէ հանցակազմի տարր»։
Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում: Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում: Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն […]
֊Ժողովո՝ւրդ՝ ֊ՉԳՆԱ՝Ս հրապարակ. ֊Արնախումը կանչում է քո արյունը թափելու… ինչպես 5000 էրեխեքինը. ֊Նա առանց արյան չի գնալու… ֊Մի դարձիր նրա զոհը՝ ֊Ժողովու՝րդս…. #Ա_նա_պասլեդոկ_յա_սկաժու #Սիկտիր_մարդակեր_սատանա Կարմեն Դավթյան
Նախարարությունների աշխատակիցներին այս պահին ստիպում են դուրս գալ հրապարակ՝ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու։ Իսկ նրա մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, խմբեր է հավաքում հրապարակ տանելու համար։