24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ես փաստաթղթեր ունեմ, որոնց հրապարակումը ավերվածություն կառաջացնի

Այսօր «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստից հետո՝ մոտավորապես մեկ ժամ անց, թանգարան-ինստիտուտ եկավ Հայկ Դեմոյանը, մտավ տնօրենի աշխատասենյակ և նշեց, որ ինքը թանգարան-ինստիտուտի գիտխորհրդի նախագահն է և եկել է՝ իր աշխատասենյակից իրերը վերցնելու: «ԿԳ նախարարն ապատեղեկատվություն է տարածում, քանի որ գիտխորհուրդը դեռ գործում է, մինչև կկազմվի հաջորդ գիտխորհուրդը։ Քանի որ նոր ժամանակավոր պաշտոնակատար […]

Մինչև արձակուրդ ևս մեկ, բայց կարևոր արտահերթ է պետք. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  առաջարկում է ևս մեկ ԱԺ արտահերթ նիստ հրավիրել։ Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆբ-յան էջում։  «Մարտի 24-ին Բրյուսելում ստորագրվեց Եվրոպական Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին միանալու ԵՄ-Հայաստան հուշագիրը։ Սա բացառիկ հնարավորություն է հայ ստեղծագործողների, արվեստագետների համար ներկայացնելու նախագծեր և օգտվելու 1 միլիարդ 460 միլիոն եվրո բյուջե ունեցող ծրագրի «Մշակույթ» […]

Արմեն Սարգսյանն ամենաքիչը մեծամասշտաբ հայկական սուպերլոբբիստ է

 Պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանին անհրաժեշտ է դիտարկել ոչ թե որպես երկրի ֆորմալ նախագահի. դա նկատելի պարզեցված կլիներ։ Նա ամենաքիչը մեծամասշտաբ հայկական սուպերլոբբիստ է, որի հնարավորությունները մենք պարտավոր ենք օգտագործել ազգի ու պետության շահերի համար։ Այդպիսի անձնավորությունները մեր կողմից պետք է դիտարկվեն որպես միջազգային հայկական պետական լոբբինգի […]

Իմ երեխեքին ձերբակալել են, թող ինձ էլ ձերբակալեն. Բողոքի ակցիան ավարտվեց

Կարբի գյուղի բնակիչների բողոքի ակցիան ՀՀ գլխավոր դատախազության մոտ ավարտվեց: Եղբայրներ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյանների կալանավորման դեմ բողոքող Կարբի գյուղի բնակիչները, դատախազության հավաստիացումներից հետո, որ գործն իրենց ուշադրության կենտրոնում կլինի եւ մանրամասն կքննվի, ժամանակավորապես դադարեցրին ակցիան: Նշենք, որ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյաններին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով՝ մայիսի 27-ին գյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված: […]

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը կորցնում է դեմքը. ո՞ւր է նայում Մշակույթի նախարարությունը

«Ռոսիա» կինոթատրոնի շենքը  կորցնում է  դեմքը։  Արվեստի քննադատ  Ռուբեն Արեւշատյանը   պնդում է, որ շենքի ճակատային հատվածում  իրականացվող   շինարական աշխատանքները շենքը  ձևափոխում են։ «Ռոսիա» կինոթատրոնը միակը չէ, որ խորհրդային կարգերի փլուզումից հետո նոր  սեփանականատերեր ունեցավ ։ «Բազմաթիվ շենքեր մեր աչքի առաջ քայքայվեցին։ Սեփականատերերը չգիտեին, թե ինչ արժեք է նրանց ձեռքում»,- ասում է նա։ Ըստ արվեստաբանի՝ մշակութային […]

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետը ձերբակալվեց /տեսանյութ/

25.06.2018թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ ընդունված քրեական գործով նույն օրը  ծառայության քննիչի որոշմամբ ձերբակալվել է մինչև 2018թ.-ի մայիսի 17-ը ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածով և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքների կատարման՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության […]

Մանվել Գրիգորյանի կինը ձերբակալվե՞լ է

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել: Տեղեկությունը հաստատել են Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ հունիսի 19-ին ոստիկանները հայտնաբերել էին մեքենաներ՝ բեռնված 2980 հատ «Վաճառքի ենթակա չէ. ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով։ Վարորդների հայտարարությամբ՝ հունիսի 16-ին Արշակունյաց 22 հասցեում գտնվող ԵԿՄ վարչության շենքից իրենք են պահածոները բեռնել՝ Նազիկ Ամիրյանի ցուցումով։ Նշենք, […]

Ասում են ձեր ժամանակը անցել է, ինչպե՞ս կարող է զինվորի ժամանակը անցնել

Արաբո ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանի կարծիքով, Մանվել Գրիգորյանի արարքը դատապարտելի երևույթ է, բայց ավելի լուրջ երևույթներ էլ կան, որոնք չպետք է աչքաթող անել: Այս մասին նա ասաց այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ինձ թվում է մենք կամաց-կամաց սկսել ենք հալածել մեր ազատամարտիկներին: Ես ոչ մեկին չեմ պաշտպանում, բայց մի մոռացեք, որ մենք պատերազմի մեջ ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված