06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Որևէ երաշխիք չկա, որ նման ոտնձգություն չի իրականացվի վաղը՝ անկախ նրանից՝ այսօր ով է իշխանության. Փաստաբանը սկանդալային հեռախոսազրույցի մասին

Փաստաբան Նորայր Նորիկյանը Henaran.am-ի հետ զրույցում իրավական տեսանկյունից մեկնաբանելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի աղմկահարույց հեռախոսազրույցը ասաց. «Կարելի արձանագրել, որ ամենայն հավանականությամբ այս խոսակցությունը գաղտնալսվել է հուլիսի 26-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ-ի կողմից դատարան ներկայացված միջնորդությունների  քննարկման օրը: Ձայնագրությունը յութուբում ներբեռնվել է սեպտեմբերի 5-ին»:

Հարցին՝ ինչո՞ւ է հիմա հապարակվել տեսանյութը, փաստաբանը պատասխանեց մի քանի վարկած առաջ քաշելով.

«Վարկած 1-ին՝ շեղել հասարակության ուշադրությունը ավագանու ընտրություններից և հավելյալ ուշադրություն սևեռել Քոչարյանի գործի վրա: Ինչը քիչ հավանական է:

Վարկած 2-րդ՝ Մարտի 1-ի գործով հնարավոր բոլոր մեղավորները հստակ տեղեկություն են ստացել այն մասին, որ վարույթ իրականացնող մարմնի տիրապետման տակ են հայտնվել առավել քան հիմնավոր ապացույցներ, որով այդ ապացույցների հիման վրա նրանց դատավարական կարգավիճակը կամ մեղադրանքը հիմնավորող կարգավիճակը էլ ավելի է վատթարացվել, հետևաբար նրանք խնդիր են դրել այդ հրապարակման արդյունքում վարկաբեկել Մարտի 1-ի քրեական գործով իրականացվող ոչ քրեական հետապնդման պրոցեսը: Արժեզրկել Նիկոլ Փաշինյանի կողմից որդեգրած  կոռուպցիայի պայքարի վարքագիծը և մեծագույն հարված հասցնել հաջորդող իրադարձություններից առաջ, իսկ հաջորդողը՝ Երևանի ավագանու և Խորհրդարանական ընտրություններն են»,-նշեց փաստաբանը:

Նորիկյանը փաստում է՝ տեղի ունեցածը ՀՀ-ի դեմ իրականացրած ոտնձգություն է և որևէ երաշխիք չկա, որ նման ոտնձգություն չի իրականացվի վաղը՝ անկախ նրանից՝ այսօր ով է իշխանության:

Հեռախոսազրույցի բովանդակությանն անդրադառնալով փաստաբանը նախընտրեց ձեռնպահ մնալ որևէ գնահատականներ տալուց,  քանի որ հեռախոսազրույցը ամբողջական չէ: Որպես փաստաբան վերջինս արձանագրեց. «ՀՀ դատական համակարգը արմատական փոփոխությունների կարիք ունի: ՀՀ դատական համակարգը պետք է ձերբազատել ստրկամիտ և կախյալ դատավորներից, պետք է իրապես անկախ դատական համակարգ կառուցել»,-շեշտեց Նորիկյանը:

Հիշեցնենք՝  երեկ համացանցում տարածվել էր  ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը։ Նրանք խոսում են մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին, որով մեղադրյալներ են ներգրավված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ