19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Տենց լավ չի, մի երկու տուշոնկա էլ Զեյնալյանի նկուղում գցեք

Զեյնալյան Արտակը էս երկիրը պաշտպանելիս իր ոտքը կորցրել ա։ Փաշինյանի քարոզիչները Զեյնալյանին մեղադրում են ծառայողական մեքենան ոչ նպատակային շահագործելու մեջ, մի տեսակ մոռանալով, որ Փաշինյանի ծառայողական մեքենան ցուցարարների անվճար տաքսին էր դարձել ժամանակին։ Տենց լավ չի, մի երկու տուշոնկա էլ Զեյնալյանի նկուղում գցեք, մեծ առումով նա էլ ա Վազգեն Սարգսյանի հիմնադրած պետության ժառանգ։ Արթուր Դանիելյան

Կհորդորեի պարոն Սանասարյանին իրեն ներկայացված նյութերի մեջ համոզվել, նոր հրապարակումներ անել. Վ. Հարությունյան

Օրերս պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, թե գողության դեպք են բացահայտել Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր ընկերությունում. գողացել էին մեծ արժողության տրանսֆորմատոր: Այս մասին նյութերն էլ վերահսկողական ծառայությունը փոխանցել է ՀՀ գլխավոր դատախազությանը: Ըստ մամուլում տարածված լուրերի ԲԷՑ-ից «անհետացած» տրանսֆորմատորն իրականում որպես մետաղաջարդոն վաճառվել է մետաղների բիզնեսով զբաղվող «Միկմետալ» ընկերությանը մոտ 200 հազար դրամով: […]

Վարաչապետը, ո՞ր իրավունքով է կանգնում մինչև ԱԱԾ տեսանյութի հրապարակումը գնահատական հնչեցնում. Է. Շարմազանով

Խորհրդրանում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմաբկցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ կոռուպցիոն բացահայտումներին: Դիտարկմանն` այս ընթացքում ինչ իշխանությունները փոխվել են, բացահայտվում են տարբեր չարաշահումներ, պարզվեց Հրանուշ Հակոբյանը 70 մլն-ը չգիտենք ինչ է արել, հյուսիս-հարավում է չարաշահումներ եղել, ՊՆ-ում վառելիք են կերել, անգամ վարչապետն ասում է զարմանում եմ, Շարմազանովն արձագանքեց. «Ես էլ զարմանում եմ վարչապետի […]

Եթե Պուտինի հետ հանդիպումից հետո ՀՀ-ն կողմ քվեարկի Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալուն, դա ՀՀ-ի համար ծանրագույն հարված կլինի. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե Պուտինի հետ հանդիպումից հետո Հայաստանը համաձայնվի կողմ քվեարկել Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ տալուն, դա Հայաստանի միջազգային վարկի համար ծանրագույն հարված կլինի։ Պատճառները․ – արտգործնախարարության ներկացուցչի հայտարարությունից հետո նման քայլը միջազգային հարթակներում կդիտարկվի, որ Հայաստանի պաշտոնական խոսքը զրոյական արժեք ունի, – դա կիջեցնի Հայաստանի միջազգային վարկը, որպես […]

Թող Ծառուկյանին մասսայաբար հրապարակում գնդակահարեն. Ծառուկյանը՝ մարտի1-ի մասին

«Եթե Ծառուկյանը կապ ունի Մարտի 1-ի հետ, ուրեմն Ծառուկյանին թող մասսայաբար հրապարակում գնդակահարեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ ի պատասխան հարցի, թե նա որևէ կապ ունի՞ Մարտի 1-ի հետ: Նա հերքեց, թե Մարտի 1-ի դեպքերի ժամանակ իր անվտանգության աշխատակիցները ժողովրդի դեմ են գործել. «Ով որ այդպիսի բան ա տարածել, նա անբարոյական […]

ՀԱՊԿ-ի դերակատարումը Հայաստանի անվտանգության գործում առանցքային է. է. Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի4-ին ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Իգոր Նազարուկին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների փոխգործակցությանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր: Էդուարդ Շարմազանովը կարեւորել է օրենսդիր մարմինների համագործակցությունը միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում: «ՀԱՊԿ-ի դերակատարումը […]

Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանին տեսնելու ցանկության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աբսուրդ է որակում մամուլում շրջանառվող խոսակցությունները, թե ինքը ՀՀ նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել Լևոն Տեր-Պետրոսյանին: «Եկեք աբսուրդ բաներից չխոսենք: Հայաստանի Հանրապետության նախագահն ընտրվել է այս տարվա մարտին և դեռ 7 տարի էլ պետք է պաշտոնավարի»,- ասաց վարչապետը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթն այսօր գրել էր, որ ՀՀ վարչապետը ՀՀ նախագահի պաշտոնում ցանկանում […]

Պարոն Փաշինյան սա КВН-ն չէ, լրջացե՛ք. Էդուարդ Շարմազանով

Ինչպես արդեն հայտնել ենք, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտահոգություն է հայտնել,  որ ներքաղաքական իրավիճակը Հայաստանում շարունակում է եռալ: Այսօր լրագրողները վարչապետ Փաշինյանից փորձեցին ճշտել, արդյո՞ք այս հայտարարության տակ որևէ վտանգ չկա թաքնված, ինչին ի պատասխան վարչապետն ասել է. «Դե շոգ էր էսօր բավականին, իսկապես»: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը  Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Փաշինյանի […]

Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հայաստանում

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին գտնվում է Հայաստանում, «Ազատությանը» փոխանցել է նրա պաշտպան Արամ Օրբելյանը։ Փաստաբանը նշել է, որ Քոչարյանը մտադիր է մեկնել Գերմանիա՝ տարեկան բժշկական հետազոտության, սակայն նախաքննական մարմնի կողմից կա իրավական արգելք, և որ պաշտպանական կողմը այժմ զբաղված է այդ արգելքի վերացման աշխատանքներով։ Խոսքն այն մասին է, որ Քոչարյանի նկատմամբ չկա ընտրված խափանման […]

Քո քաղաքական պատալոկը կարգին Հայկոյի փիառչիկ լինելն է. ՀՀԿ-ականի պատասխանը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀԿ խորհրդի անդամ Գեղամ Պետրոսյանը պատասխանելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանի  գրառմանը, որտեղ վերջինս պաշտպանում է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեկը չկա Ալեն Սիմոնյանին հասկացնի կամ ականջին ասի, այ սեփական կուսակցության կողմից մերժված քաղաքապետի թեկնածու: Մեկ անգամ զգուշացրել եմ, որ քո քաղաքական պատալոկը կարգին Հայկոյի փիառչիկ լինելն է, բայց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի