15 Նոյեմբերի, Կիրակի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Իրականացվում է կոպիտ քարոզարշավ, սև PR. Լարիսա Ալավերդյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանի համար նորություն է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումը, թե նախընտրական քարոզարշավի համար քարոզչանյութեր տարածելու համար ժամկետներ չկան։ «Նախ և առաջ, որ քարոզարշավը սկսել է ժամանակից շուտ ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ի տարբերություն նախորդ տարիների, դա գնահատել է որպես ոչ օրենքի խախտում, դա նորություն էր ինձ համար», – այսօր լրագրողների […]

Երբ ասում ենք՝ բարձրացրեք աշխատավարձերը, չպետք է ասեն, դե ցույց տվեք բյուջեում այդ միջոցները. Միքայել Մելքումյան

Երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները չպետք է հակադրել մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը. այսինքն, երբ ասում ենք՝ բարձրացրեք թոշակներն ու աշխատավարձերը, երբեք չպետք է ասեն, դե ցույց տվեք բյուջեում այդ միջոցները. այդ գումարները պետք է հայթայթել եւ մենք գիտենք որտեղից: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելու ԲՀԿ նախընտրական ծրագիրը, հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ ցուցակի […]

Զինծառայողների տան վարձը փոխհատուցելու փոխարեն հիփոթեքային վարկ կձեւակերպվի

Կառավարությունն  այսօրվա՝ նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը: Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը ներկայացնելով հարցը նշեց, որ ավելացվել են նաեւ փոխհատուցման չափերը: Վերջինիս հավաստմամբ  ՊՆ-ն իր միջոցների հաշվին մոտ 1/3-ի չափով ավելացրել է այդ գումարները: Մասնավորապես, նախկինում այն եղել է մոտ 2 […]

Մի պախկվեք ժողովրդի հետևը ու պատասխանատվությունը բարդեք ժողովրդի վրա

Երկրի համար կարևոր որոշումների «լայն հանրային քննարկում»-ից ավելի աբսուրդային բան դժվար է պատկերացնել: Նախ հասկանալի չի, ոնց են այդ լսումները անցկացվելու և ինչ է նշանակում «լայն քննարկում»: Էլի՞ հրապարակ և ագոռա: Երկրորդը, հանրությունից ուզու՞մ եք հարցնել, թե արդյոք այն ուզում է ավելի վատ ապրել, որ հարկերը բարձրանան կամ տրանսպորտի գինը աճի և դրա հավանությունը ստանալ: […]

Մի մասը քծնում է իշխանություններին, մյուս մասը՝ վախենում նրանցից. Սամվել Նիկոյան /տեսանյութ/

ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրողություններին և հնարավոր զարգացումներին, փաստեց՝ դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններին Հանրապետական կուսացությունը մասնակցելու է որովհետև, այս 6-7 ամսիները ցույց տվեցին, որ ապագայի տեսլականի մտահգությունը մեծանում է և ՀՀԿ-ի ներուժը պետք է ծառայի այդ խնդիրների լուծմանը: «Մենք կարծում ենք, որ մենք կարող ենք լինել […]

Կնքահոր դեմ դուրս եկողը դավաճան է

Դեռեւս հունիսին էի զգացել եւ գրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դառնալու է մի նոր ՀՀՇ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ «Դրա նախադրյալներն արդեն երեւում էին։ Սակայն ամեն ինչ շատ արագ կատարվեց։ ՀՀՇ-ում սկզբնական շրջանում քննարկումներ, քաղաքական դեբատներ, վարչության բաց նիստեր էին լինում, ֆրակցիաները միմյանց դեմ էին պայքարում։ Միայն տեւական ժամանակ անց […]

Նման բան անգամ «հին Հայաստանում» չէր պատահում. բողոքարկելու ենք

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը Facebook-իր էջում տեղեկացրել է, որ ստացել է ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննիչ Տ. Սիրունյանի որոշումը՝ «Անկախ դիտորդի» ներկայացուցիչներին խոչընդոտելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին: «Մի խոսքով, հետաքննիչը, գործնականում հաստատելով խոչընդոտման փաստը, գտել է, որ հանցակազմ չկա՝ անգամ չփորձելով այդ մոտեցումը հիմնավորել որևէ «վերլուծությամբ»: Բողոքարկելու ենք դատախազություն: Նման […]

Գևորգ Աճեմյանը դուրս է եկել ՔՊ-ից և կոչ է անում չքվեարկել նրանց օգտին /տեսանյութ/

ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունից: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա խոսել է պատճառների մասին: Մանսավորապես, Գևորգ Աճեմյանը նշել է, որ կուսակցությունը նախապես հաստատել է ռեյտինգային ընտրակարգով իր առաջադրումը, իսկ հետո մերժել՝ առանց հիմնավորումների: Նա նշում է, որ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունում տոտալ դիկտատուրա է տիրում՝ ասվում է վերևից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի