05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի մասը քծնում է իշխանություններին, մյուս մասը՝ վախենում նրանցից. Սամվել Նիկոյան /տեսանյութ/

ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ՀՀ ներքաղաքական իրողություններին և հնարավոր զարգացումներին, փաստեց՝ դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններին Հանրապետական կուսացությունը մասնակցելու է որովհետև, այս 6-7 ամսիները ցույց տվեցին, որ ապագայի տեսլականի մտահգությունը մեծանում է և ՀՀԿ-ի ներուժը պետք է ծառայի այդ խնդիրների լուծմանը:

«Մենք կարծում ենք, որ մենք կարող ենք լինել ամենալավ ընդդիմությունը, որովհետև մենք ունենք  այդ փորձառությունը»,-նշեց Նիկոյանը:

Վերջինս նկատեց՝ այսօր  բոլորը հալածում են Հանարպետականին, համարելով նրանց ընդդիմություն. «Մի մասը քծնում է իշխանություններին, իսկ մյուս մասը վախենում է նրանցից: Երկու պարագայում էլ ակնհայտ երևում է, որ միակ ռեալ ընդդիմությունը այսօրվա գործող իշխանություններին՝ Հանրապետական կուսակցությունն է: ՀՀԿ-ն շատ լավ գիտի՝ կան մտահոգ քաղաքացիներ, որոնք կլինեն ՀՀԿ  հենարանը այս ընտրական պրոցեսներում»,-ասաց նա :

Նիկոյանը շեշտեց՝  իրենք հավակնում են լինել երկրորդ ուժը խորհրդարանում: «Մենք մասնակցում ենք հասկանալով հանդերձ, որ բոլոր քաղաքական կուսակցությունները և ժողովուրդը քննադատելու են մեզ. դա մեզ համար շատ սպասելի և կանխատեսելի է»,-ավելացրեց Սամվել Նիկոյանը:

Henaran.am-ի հարցին՝ ինչ կարգախոսով է մասնակցելու ՀՀԿ-ն այս ընտրություններին, Նիկոյանը պատասխանեց, որ դեռ չեն որոշել ինչ կարգախոսով կմասնակցեն: Վերջինս հայտնեց, որ մոտ ժամանակներս իրենք հանդես կգան հայտարարությամբ: 

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ