07 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կնքահոր դեմ դուրս եկողը դավաճան է

Դեռեւս հունիսին էի զգացել եւ գրել, որ «Քաղաքացիական պայմանագիրը» դառնալու է մի նոր ՀՀՇ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Դրա նախադրյալներն արդեն երեւում էին։ Սակայն ամեն ինչ շատ արագ կատարվեց։

ՀՀՇ-ում սկզբնական շրջանում քննարկումներ, քաղաքական դեբատներ, վարչության բաց նիստեր էին լինում, ֆրակցիաները միմյանց դեմ էին պայքարում։ Միայն տեւական ժամանակ անց ՀՀՇ-ն «հհշ» դարձավ, ի տարբերություն ՔՊ-ի, որտեղ այդ գործընթացը սրընթաց կերպով է գնում։

Ինչի եմ սա գրում, ցանկանում եմ ՀՀՇ-ից ներողություն խնդրել նման համեմատությամբ իրենց վիրավորելու համար։

Հ․Գ․ Երկար տարիներ էր պետք, որպեսզի ՀՀԿ-ի անդամները հայտարարեին, որ ՀՀԿ-ն ընտանիք է եւ ունի հայր։ ՔՊ-ն ամիսներ անց իրեն ընտանիք հայտարարեց (նման տեսակետները կարող եք գտնել օրերս ՔՊ-ից դուրս եկած անդամի ֆեյսբուքյան գրառման տակ սկսված քննարկումներում, որտեղ այդ կուսակցության անդամներն ասում են, որ ՔՊ-ն ընտանիք է եւ ներքին գաղտնիքները չի կարելի օտարների (այսինքն մեր) առջեւ բացել։

«Ընտանիք» լինելը նշանակում է, որ կան ՄԵՐՈՆՔ եւ կան ՕՏԱՐՆԵՐԸ։ Տվյալ դեպքում ՕՏԱՐԸ հասարակությունն է։ Պատահական չի, որ իտալական մաֆիան «ընտանիք» հասկացության վրա է ձեւավորվել։ Կա «ընտանիք» (մաֆիայի անդամները), կա ընտանիքի հայր՝ կնքահայրը եւ կան օտարները, որոնց հետ կարելի է վարվել ցանկացած եղանակով։ Նրանց վրա «ընտանիքում» գործող բարոյական նորմերը չեն տարածվում։ ԸՆՏԱՆԻՔԻ դեմ դուրս եկողը դավաճան է։

Ուղիղ ժողովրդավարության իմաստն այն էր, որ ամբողջ հասարությունն է մեկ ընտանիք եւ միմյանց միջեւ չկան գաղտնիքներ եւ կարեւոր որոշումներն ընդունվում են միասին՝ ուղիղ ժողովրդավարությամբ։ Դա էր «հեղափոխության» գլխավոր իմաստը։

Իսկ սա ընդամենը սկիզբն է։ ԸՆՏԱՆԻՔԸ դեռեւս ձեւավորման փուլում է եւ դեռ օտարների ձայների կարիքը կա։ ԸՆՏԱՆԻՔԸ դեռեւս չի բյուրեղացել, գլխավոր իրադարձություններն առջեւում են»,– գրել է Ստեփան Դանիելյանը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ