06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Դադարեցրեք այս ոչնչացումների ծրագրերը. բաց նամակ

Մանկական ամսագրերի և թերթերի տպագրությունը, որոնք հրատարակվում էին պետական աջակցությամբ՝ վտանգում եք։ Ըստ Ձեզ՝ արդի մամուլը չունի թարմ ու նոր մատուցումներ, եթե կան ընթերցողներ։

Դուք երեխային զրկում եք բաց պատուհանից, որտեղից երևում են աշխարհի հորիզոնականները, ուր կա շնչելի թթվածին։ 

Մամուլը հոգեկրթման երաշխավորն է։ Զրկելով այղ աղբյուրներից տեղիք եք տալիս մշակութային արշավող անապատին։

Ի՞նչ է ստացվում, գունազրկում եք երեխային՝ գրով դաստիարակվելու անհրաժեշտությունից։
Պարո’ն նախարար, ,,Ցոլքեր,, պատանեկան երիտասարդական հանդեսը , որի խմբագիրը ես եմ, փակվեց՝ պետական ոչ հոգածո վերաբերմունքից։ Ինձ զրկեցին ֆինանսական հատկացումներից։ Հայաստանը չուներ պատկան դաշտին վերաբերվող հանդես, որը փակում էր մանկության դուռը , պատանիներին ուղղորդում էր դեպի երիտասարդություն։

Հիմա էլ՝ իրականացվում է այս սպիտակ ջարդը՝ սլաքն ուղղելով մանուկների թերթ ու ամսագրերին։ 
Դադարեցրեք այս ոչնչացումների ծրագրերը, եթե ուզում եք դպրության ոգեղենիկ դաշտ ունենալ և առողջ երկիր։ Սա պահա’նջ է։

Հռիփսիմե Հովհաննիսյան

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ