23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լոռիում էկոլոգիական խնդիրները շատ լուրջ են. բնապահպան /տեսանյութ/

«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով Ալավերդու պղնձաձուլարանի փակմանը ասաց, որ գործարանի և՛ փակելն է ճիշտ և՛ բողոքելը, որովհետև էկոլոգիական և սոցիալտնեսական խնդիրները  կոնֆլիկտի մեջ մտնելուց հետո շատ վատ է լինում բնակչության և երկրի համար:

Դանիելյանն ընդգծեց՝ գործարանը փակելուց առաջ պետք է լուծել մարդկանց սոցիալական խնդիրները.«Պետք է զուգահեռ մարդկանց համար ստեղծել աշխատանքի հնարավորություն և մարդկանց տալ այլընտրանքային տարբերակ: Լոռիում էկոլոգիական խնդիրները շատ լուրջ են»,-ասաց նա:

Բնապահպանի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շրջակա միջավայրի ամենավատ վիճակում գտնվում են Լոռին և Սյունիքը և գործարանը փակելը լրիվ արդարացի է:

«Էկոլուր տեղեկատվական» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյաի փաստմամբ՝ Լոռու մարզը գտնվում է շատ խորը կրիզիսային վիճակում:

Զառաֆյանը նշեց, որ իրենք նամակ են հղել փախվարչապետ Տիգրան Ավինյանին, և Կառավարությունից պահանջում են, որ ֆինանասական աուդիտի հետ ընկերությունը ներկայացնի նաև և էկոլոգիական աուդիտ:

Հիշեցնենք, որ ալավերդցիներն  բողոքի ակցիան էին կազմակերպել` պահանջելով չդադարեցնել «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքը, որի արդյունքում ավելի քան 500 աշխատող գործազուրկ կդառնա:

Ի դեպ, հոկտեմբերի 11-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանի ղեկավարությունը գործարանում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունից պահանջում է թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել թույլատրելի արտանետումները և դրա դիմաց տուգանքներ չկիրառել։ Հակառակ դեպքում սեփականատերը սպառնացել էր դադարեցնել պղնձաձուլական գործարանի աշխատանքը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ