26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Հասել ենք նրան, որ երկրի ղեկավարն ասում է՝ «ճաքած ունիտազ ունեցող գործարարին պետք է սնանկացնել». Վանեցյան

Հասել ենք նրան, որ կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարն ասում է՝ «ճաքած ունիտազ ունեցող գործարարին պետք է սնանկացնել», տպագիր ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Դուք հասկանո՞ւմ եք՝ ի՞նչ է նշանակում սնանկացնենք, եթե մարդը ծառայությունները չի կարողանում պատշաճ կարգի մատուցել, էս մեր ժամանակակից շուկայական հարաբերությունների շրջանում ինքն իրեն կսնանկանա», – ասել է […]

«Այս իշխանությունն ինքն իր ոտքին կրակելով է զբաղված». Էդմոն Մարուքյան

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել, որը, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ չկայացավ, քանի որ նիստում ընդգրկված երկու նախագծերի հեղինակները նախագծերը հետ են կանչել տեխնիկական պատճառներով: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի կրկին արտահերթ նիստ հրավիրելու հարցը: «Դե, ամեն ինչը, […]

«Փաշինյանի լեքսիկայի հետ համեմատած Հայրապետյանի հայտարարությունը դիվանագիտական արտահայտություն էր»

«Փաշինյանի արտահայտությունների, լեքսիկայի հետ համեմատած պրն Հայրապետյանի հայտարարությունը դիվանագիտական արտահայտություն է»,-կարծում է Դավիթ Շահնազարյանը: Հիշեցնենք, երեկ բերման ենթարկվելուց եւ 3 ժամ Կենտրոնի ոստիկանությունում պահվելուց հետո ազատ արջակված Ռուբեն Հայրապետյանը նշել էր. «Հերթական կապիկությունն էր, ընդդամենը: Նրանք փորձում էին ինձ վախեցնել, սակայն իմ տեսակին հնարավոր չէ վախեցնել, մեր տեսակն ուրիշ է: Նույնիսկ, եթե պառկեցնեին ասֆալտին, ամոթ […]

Ճգնաժամը սա է, երբ պետական մարմինն իզորու չէ իր լիազորություններն իրականացնել: Ամենավատը` որ անգրագիտության հետևանքով

Քաղաքական իշխանությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ապաշնորհ է և ի զորու չէ անգամ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու ամենասովորական կանոնները պահպանել: Երեկ խորհրդարանի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում, իհարկե, ՍԴ-ի ներկայիս կազմից ապօրինի ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է: ԱԺ-ում մեծամասնություն կազմող […]

Հեղափոխությունից հետո, հեղափոխություն երգած ու գովերգած արվեստագետների հոսքը դեպի Լոս չի դադարում

Հեղափոխությունից հետո, հեղափոխություն երգած ու գովերգած արվեստագետների հոսքը դեպի Լոս չի դադարում… Դե իհարկե մշտական բնակության նպատակով… Շաբաթը մեկը հայտնվում ա: Մեկին պատահական եմ տեսնում, մյուսը զանգում գործ ա ուզում, երրորդի արտագաղթելու մասին լսում եմ… Անուննե՞ր… Ինձնից լավ գիտեք… Ֆեյսբուքի և Ինստագրամի սթորիներն ավելի քան խոսուն են… ՀԳ – Գրեցի արվեստագետներ, հետո հասկացա, որ շատ […]

Փոխվեց հեղափոխության կարգախոսը. ոստիկանը ի՞մն է

Հունվարի 28-ին մենք բոլորս ականատես եղանք անձնական կամ քաղաքական նպատակներով ՀՀ Ոստիկանության բացահայտ օգտագործման փաստին։ Կիրառվեց ցուցադրական ուժ, որի անհրաժեշտությունը բացարձակապես չկար։ Ակնհայտ է, որ բերման ենթարկված հանրային գործիչներից որևէ մեկը չէր խուսափի ներկայանալ ոստիկանություն և պատասխանել իրավապահներին հետաքրքրող ցանկացած հարցի։ Ակնհայտ է, որ կար հրաման՝ ժանրի ցածրորակ ֆիլմերի սցենարով գործողություն իրականացնել։ Նարեկ Մալյանը, Արթուր […]

Ինչպես Ազատություն ռադիոկայանը լուսաբանեց Նիկոլ Փաշինյանի քծնապատմությունը. Իշխանյան

Հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Առանձին-առանձին հարցազրույցի հրավիրվեցին Իմ քայլի երկու պատգամավոր՝ Հայկ Կոնջորյանը և Ալեն Սիմոնյանը (24′, 25′)։ Կոնջորյանն այն պատգամավորն է, որը լքեց իր կուսակցությունը, որպեսզի դառնա իշխանության ներկայացուցիչ, սակայն նա Ազատության եթերում էնտուզիազմով դատապարտում էր քծնանքը։ Հայկ Կոնջորյանի հարցարույցի վերնագիրն է․ «Հրայր Թովմասյանը նախկին ռեժիմի այլանդակ դեմքն էր […]

Սպանդանոցները պետք է դարձնել կամավոր եւ սուբսիդավորել․ փորձագետ /տեսանյութ/

Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, Գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիայի նախագահ Վարդան Համբարձումյանն այսօր՝ հունվարի 24-ին Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սպանդանոցային մորթին անցնելու որոշումը. ռիսկերն ու վտանգները: Հիշեցնենք, փետրվարի 6-ի կառավարության նիստում վերջնական որոշումը կկայացվի: Վարդան Համբարձումյանի խոսքով՝ սպանդանոցները պետք է դարձնել կամավոր եւ սուբսիդավորել գյուղացուն:   Մանրամաները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված