17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Ադրբեջանցիները հրապարակել են վարակակիրների նոր տվյալներ. Սամվել Մարտիրոսյան

Ադրբեջանական հաքերները երկու ֆայլով հրապարակել են կորոնավիրուսով վարակակիրների անձնական նոր տվյալներ – անուններ, հասցեներ եւ բջջային հեռախոսները։ Էս անգամ անձնագրային տվյալներ չկան։ Մոտ հազար հոգու տվյալ կա: Այս մասին Ֆեյսբուքում գրել է մեդիա տեխնոլոգիաների մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։ «Հ․Գ․ Ֆայլերը ինձանից մի ուզեք Հ․Հ․Գ․ Հարգելի լրագրողներ, նախորդ արտահոսքին ավելացնելու բան չունեմ։ Նույն հաքերներն են։ ԵՆթադրում եմ, […]

Ի՞նչն է խանգարում մի արտահերթին էլ բարձրացնել թոշակ, աշխատավաձ․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԿԱՄՔ Ի ՁԵՌՍ ԱՆՕՐԻՆԻ ԱԺ մեծամասնության երեկվա խորհրդարանական շքերթը մտքումս Ֆրիկի «Գանգատ»-ից հայտնի ՝ «կամք ի ձեռս անօրինի» տողերն էր արթնացնում… Փաստորեն երեք ժամում, մեկ կուսակցության կամոք հնարավոր է Սահմանադրություն փոխել, և ամենակարևորը՝ հիմնավորել, որ կատարվում է հանուն ժողովրդի երջանության: Քաղաքական համատեքստում երջանկություն բառն այնքան […]

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ապացուցեց, որ պետության սահմանադրական կարգը տապալած անձի կցորդ է». Արթուր Վանեցյան («Փաստինֆո»)

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր վերջին քայլերով ապացուցեց, որ ոչ թե ընդդիմադիր խմբակցություն է, այլ՝ պետության սահմանադրական կարգը տապալած և իշխանությունն ուզուրպացրած անձի կցորդ, «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահն այսօր հայտարարել է, որ չեն միանալու իշխանության նախաձեռնած Սահմանադրական փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու ԲՀԿ-ի ստորագրահավաքին, […]

Մեզ իսկապես թվո՞ւմ է, թե դատավոր Աննա Դանիբեկյանը կարող է տալ մարտի 1-ի պատասխանները

Վերջին օրերին մենք հնարավորություն ունեցանք համեմատականներ անցկացնել վերաքննիչ և ընդհանուր իրավասության դատարանների դատավորների կողմից մարտի 1-ի գործով խափանման միջոցի քննության պրոցեսների միջև։ Վերաքննիչ դատարանում դատական նիստը տրամագծորեն տարբերվում էր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական պրոցեսից։ Այստեղ բոլորովին այլ որակի դատական քննություն էր։ Ցավոք, ոչ բոլոր դատարաններում և ոչ բոլոր դատավորների կողմից է նման որակ ապահովվում։ […]

Սահմանադրական կարգը տապալելու հարցում եղել է պայմանավորվածություն. Մելիքյան

«Իրավական ուղի» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Նախագահ Արմեն Սարգսյանը «ինքնամոռաց աշխատում է»։ Գիշերվա կեսին ստորագրել է Սահմանադրական փոփոխությունները ստորագրելու (կամ ՍԴ ուղարկելու) լիազորությունից նախագահին (այսինքն՝ ինքն իրեն) զրկելու մասին օրինագծերը, որպեսզի առավոտյան «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակեն ու ուժի մեջ մտցնեն։ Փաստորեն, հաստատվում է այն վարկածը, որ Սահմանադրական կարգը տապալելու ու […]

Վահե Էնֆիաջյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը կորոնավիրուսով է վարակվել։ «Հարգելի հայրենակիցներ, հանձնել եմ COVID-19-ի թեստ, քիչ առաջ տեղեկացա, որ թեստի պատասխանը դրական է։ Պետք է նշեմ, որ ինքնազգացողությունս լավ է, այս պահին որևէ անհանգստացնող գանգատ չունեմ», – ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավորը։

Չի կարելի իրիկունը քնել, առավոտ զարթնել ու ասել՝ դու էլ դատավոր չես. Ֆելիքս Թոխյան

Չի կարելի իրիկունը քնել, առավոտ զարթնել ու ասել՝ դու էլ դատավոր չես, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծին, որով ՍԴ դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանվում է 12 տարի: «Դուք գիտեք, որ մենք՝ այդ թվում ես, հրաժարվել ենք լավ պայմաններով թոշակի գնալուց: Մի քանի ամսից […]

Հայկ Մարությանի ընտանիքը Չեխիայում նոր առանձնատուն է գնել. «Հետք»

2018-ի հոկտեմբերից Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, անցյալ տարի 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել Չեխիայի Կուտնա Հորա քաղաքում, գրում է «Հետք»-ը։: Սա Մարությանների առաջին անշարժ գույքը չէ Չեխիայում: Նկատենք, որ Իվա Վլաստիմիլի Մարությանն ազգությամբ չեխ է, Չեխիայի քաղաքացի, այդ երկրի քաղաքացիներ են նաեւ Երեւանի քաղաքապետի 4 անչափահաս զավակները: Հայկ […]

Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, մեկ շաբաթ առաջ չամիչով բուլկի եմ գնել հայտնի օլիգարխի սիթիից. Ն.Զոհրաբյանը հեգնում է

Կառլենչիկի հետ գնացել եմ մանկապարտեզ, Հասիկոյի հետ պոնչիկանոց, Գուգուշիկի հետ տվարոժնիկ եմ կերել, Նիկոլի հետ թերթում եմ աշխատել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ուրեմն, սկսվել է ինձ հետ երբեւէ առնչություն ունեցած, ինձ բարեւած, ինձ զանգած, իմ հետ խանութում նույն մեկ քառակուսի մետրի վրա կանգնած […]

Հայաստանում ժողովրդավարության ճակատագիրը հայտնվել է ԼՀԿ ձեռքում․ Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երեկ շատերս ականատես եղանք «Իմ քայլը» պատգամավորական խմբակցության կողմից բեմադրված թատերական ներկայացմանը։ Հատուկ ցինիզմով, իրավունքի և առողջ բանականության նկատմամբ ընդգծված արհամարանքով, Նիկոլ Փաշինյանի անհատի կուլտի այս 88+1 սպասավորները փորձեցին հանրությանը ցույց տալ, որ իրենց դեմ «խաղ չկա», կարող են օրը ցերեկով ոտնահարել սեփական երկրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի