17 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԽՈՍՈՒՄ Է ԵՐԵՎԱՆԸ …

Սահմանադրական փոփոխությունները հիմքից ճիշտ չեն․ Ալվինա Գյուլումյան

Իրավական առումով այս սահմանադրական փոփոխությունները հիմքից ճիշտ չեն: Azatutyun.am- ի հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը՝ անդրադառնալով իր պաշտոնավորման հարցին: «12 տարին վերաբերում է մեկ ժամկետին, և չեք հանդիպի որևէ տեղ, որ գրված է, որ 12 տարին վերաբերում է գումարելիին: Իմ պարագայում դա երկու ժամկետ է, 17 տարի առաջ ես դատարանից հեռացել եմ, […]

Սխալներն ընդունված են, սխալները շարունակում են արվել

Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «Վարչապետի երեկվա հայտարարությունները ոչ միայն անհասկանալի է, թե ում են ուղղված, այլև իրենց մեջ պարունակում են իրական վտանգներ։ Հայտարարություն առաջին «Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր […]

Հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթի կայքը

«Մեդիա պաշտպան»-ը գրում է․ «Առավոտյան հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթին պատկանող կայքը։ Խմբագիր Ֆլորա Նախշքարյանը 168.am-ի հետ զրույցում նշել է. «Սկզբից հնարավոր չէր մտնել կայք, հիմա հնարավոր է, բայց կայքում ոչինչ չկա՝ սրբված է տվյալները, բազաները: Կայքը սպասարկողները փորձում են ինչ-որ կերպ վերականգնել, սակայն ոչինչ դեռ չի ասվում՝ հնարավո՞ր է վերականգնել, թե՞ հնարավոր չէ»: […]

Համալիրի տարածքում բռնկված խոշոր հրդեհը մարել են․ այրվել է 21 հա տարածք

Հունիսի 26-ին, ժամը 20:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարզահամերգային համալիրի տարածքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնչորս մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի վեց փրկարարական ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային […]

Ի՞նչ է լինելու. արդյո՞ք ամեն ինչ այդքան վատ է

Կան մի քանի հարցեր, որոնք ամբողջացնելու են պատասխանը։ Հարց 1. Ի՞նչ է կատարվում աշխարհում։ Խոշոր ճգնաժամերը՝ այնպիսիք, ինչպիսին համաճարակն է, ունենում են խոշոր հետևանքներ։ Անշուշտ, համաճարակի դեմ պայքարում տապալված և թանկ գին վճարած հասարակություններն իրենց կառավարություններից պահանջելու են հաշվետվություն։ Ոչ էֆեկտիվ կառավարությունները պաշտոնանկ են արվելու։ Էապես թուլանալու է պոպուլիստ լիդերների և հոսանքների ազդեցությունը։ Իրական մահերը […]

Որքան գիտեմ, պետք է բերման ենթարկվեմ․ ՍԴ-ի բակից Սոնա Աղեկյանին բերման ենթարկեցին

«Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանին այսօր՝ հունիսի 26-ին, ոստիկանները բերման ենթարկեցին Սահմանադրական դատարանի մոտից։ Սոնա Աղեկյանը ՍԴ էր եկել առանց դիմակի, ոստիկանները նրա նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն ցանկացան կազմել, սակայն Աղեկյանը անձնագիր չուներ իր հետ, այդ պատճառով ոստիկանները նրան տարան ոստիկանության բաժին։ Մանրամասն՝ տեսանյութում։

Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել. News.am

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը երեկվանից արձակուրդ են գնացել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը: Նա նշել է, որ նրանց արձակուրդների տևողությունները տարբեր են։ Ըստ այդմ՝ նրանք արձակուրդից կվերադառնան տարբեր օրերի։

«Բժիշկ մահ» նախարարը մաթեմատիկայի դասե՞ր է տալիս․ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Այս թեմային չէի անդրադառնա, եթե չտեսնեի այդ անձի կողմից արված գրառումը… Տարրական նողկանք ապրեցի, երբ աչքովս ընկավ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառումը՝ կապված ԲՀԿ+1-ի կողմից ՍԴ ուղղված դիմումի կապակցության արված գրառումը… Ուրեմն այս դիլետանտը, ով կորոնավիրուսի տարածման առաջին օրերին Նիկոլի հետ միասին հումորներ էր անում այդ վարակի վերաբերյալ և հասարակությանը […]

Փաշինյանի երազանքն իրականանում է, տնտեսությունը փլուզվում է. Անդրանիկ Թևանյան

Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշներին: Նա մասնավորապես նշել է, որ Փաշինյանի երազանքն իրականանում է, տնտեսությունը փլուզվում է, իսկ կորոնավիրուսն էլ եթե հնարավորություն է ստեղծել, ապա միայն իշխանության ուզուրպացիա իրականացնելու, ՀՀ քաղաքացիների իրավունքները սահմանափակելու և սահմանադրական կարգի տապալում իրականացնելու համար։ Թևանյանի գրառումը՝ ստորև. «Տնտեսության գահավիժումը […]

Հայաստանում այլակարծությունը դատապարտվում է․ հայտարարություն

Ըստ «Հրապարակ» օրաթերթի` խմբագրություն են զանգահարել ոստիկանության քրեական վարչությունից եւ ասել են, որ ստացել են դատախազի գրությունը, որտեղ վերջինս հրահանգել է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները եւ լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը»։ Օրաթերթը նշում է, որ հոդվածը հրապարակախոսական է՝ որեւէ փաստական տվյալ չի պարունակում, հիմնական միտքն այն է, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի