Հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթի կայքը
«Մեդիա պաշտպան»-ը գրում է․ «Առավոտյան հարձակման է ենթարկվել «Գոլոս Արմենիի» թերթին պատկանող կայքը։
Խմբագիր Ֆլորա Նախշքարյանը 168.am-ի հետ զրույցում նշել է. «Սկզբից հնարավոր չէր մտնել կայք, հիմա հնարավոր է, բայց կայքում ոչինչ չկա՝ սրբված է տվյալները, բազաները: Կայքը սպասարկողները փորձում են ինչ-որ կերպ վերականգնել, սակայն ոչինչ դեռ չի ասվում՝ հնարավո՞ր է վերականգնել, թե՞ հնարավոր չէ»:
Ֆլորա Նախշքարյանը նաև դիմել է ԱԱԾ֊ին պարզելու համար ներհայաստանյան հարձակում է տեղի ունեցե՞լ, թե՞ արտաքին։ Գլխավոր խմբագրին համար են փոխանցել ԱԱԾ֊ից, որպեսզի կապ հաստատի խնդրի հետ կապված։
Ֆլորա Նախշքարյանը դեռ ակնկալում է պատասխանը ստանալ ԱԱԾ-ից. «Հեռախոսահամարը դեռ չի պատասխանում, ես շարունակում եմ զանգահարել»:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատել է, որ ԱԱԾ֊ն անտարբերություն է ցուցաբերում լրատվականների վրա նման հարձակումների ժամանակ։