23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱՐՑԱԽ

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլեւս գոյություն չունի

Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի, «Ազատության» հետ զրույցում պնդեց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը, ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։ Շահրամանյանի […]

Կառավարությունը կայացրել է վերջին տարիների թերեւս ամենախայտառակ որոշումը

«Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 21-ի նիստի ժամանակ կայացրել է վերջին տարիների թերևս ամենախայտառակ որոշումը»,-գրում է Նիկոլ Փաշինյանի նախկին խորհրդական, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Բանկային համակարգում աշխատանքի փորձ ունեցող տնտեսագետը մանրամասնում է՝ զզեկուցվող հարցերի շրջանակներում որոշել է պետական բյուջեում փոփոխություն կատարել (պետք է հաստատվի ԱԺ-ի կողմից), համաձայն որի, առևտրային […]

«Իսկ այս ամենի մեղավորները իրենց երբեք մեղավոր չեն ճանաչելու». Տեսանյութ օկուպացված Ստեփանակերտից

Արցախցի վերլուծաբան Արշակ Աբրահամյանը գրում է. «Իսկ այս ամենի մեղավորները իրենց երբեք մեղավոր չեն ճանաչելու և սեփական սխալները ընդունելու փոխարեն ողջ մեղքը բարդելու են ուրիշների վրա։ Նման մտածելակերպով առաջնորդվելու պարագայում որոշ ժամանակ անց կլինեն նորանոր տարածքային կորուստներ… Իսկ դուք ժամանակ եք վատնում սոցցանցերում միմյանց վիրավորելու և իրար հետ մրցելու, թե ով է ավելի հայրենասեր։ Պետք […]

Սխալներ՝ գերիների փոխանակման հարցում

Բաքվի բանտերում երկար ժամանակ տառապող երեսուներկու հայ ռազմագերիները վերջապես ազատ արձակվեցին և վերադարձան իրենց երջանիկ ընտանիքների գիրկը։ Ես կվերլուծեմ նրանց ազատման նախապատմությունն ու հանգամանքները՝ մատնանշելով, թե ինչու Հայաստանը պետք է շատ ավելի լավ գործարք կնքեր։ 1) 2020 թվականի պատերազմի ավարտի համաձայնագիրը, որը ստորագրվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ […]

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը: Այս մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը: «Չնայած որ մեզ արդեն բավական ձանձրացրել է ակնհայտ սուտն ամեն անգամ հերքելը, այնուամենայնիվ, հիշեցման համար ստորև կբերեմ որոշ հղումներ նրանից, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերազմի […]

Բաքվի հիմնական պայմանը

Ադրբեջանը պատրաստ է դիտարկել վերաինտեգրման հարցով հայերի բոլոր հայտերը: Այս մասին BBC World-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: «Ադրբեջանն անցկացնում է մեկ միլիոն փախստականների և հարկադիր վերաբնակեցվածների՝ իրենց տներ վերադարձի գործընթաց: Կային հայեր, ովքեր որոշեցին հեռանալ Ղարաբաղից, չնայած մենք նրանց կոչ էինք անում մնալ: Ադրբեջանն ապահովում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ […]

Սերժ Սարգսյանը չընդունեց առաջարկը: Լուկաշենկոն կրկին հիշել է զրույցը , երբ Ալիեւը 5 միլիարդ դոլար էր առաջարկում /Տեսանյութ/

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության սրացում չէր լինի, եթե կողմերը ժամանակին լսեին իր խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ։ «Այո, մենք ինչ-որ տեղ սխալներ թույլ տվեցինք։ Այո, ինչ-որ տեղ չստացվեց՝ Հայաստանում, Ադրբեջանում։ Եկեք դա շտկենք»,- ասել է նա։ Լուկաշենկոն նշել է, որ տեղի ունեցածում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղք չունի։ Նրա խոսքով՝ […]

ՀՀ ԱԳՆ հաստատեց՝ Արցախի խնդիրը փակված է

Ազատություն ռադիոն գրավոր հարցում է ուղարկել Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ «կա՞ արդյոք հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի 6-րդ տարբերակում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ դրույթ»: 6-րդ տարբերակը Երևանը Բաքվին է փոխանցել նոյեմբերի 21-ին: Բաքվի առաջարկները հայկական կողմը ստացել էր մինչև Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի հարձակումը: Ի պատասխան հարցման՝ ՀՀ ԱԳՆ գրել է․ «Հայաստանի համար առաջնային է Հայաստանի և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված