27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԻՐԱՆ

Երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը. Իրանի ԱԳ նախարար

Թեհրանը ողջունում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները և հույս ունի, որ երկխոսությունը կօգնի լուծել տարածաշրջանում ստեղծված ճգնաժամը: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։ «Սա լավ նորություն է, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն այն են, ինչին մենք կոչ ենք անում առաջին իսկ օրվանից: Քաղաքական երկխոսությունը տարածաշրջանում տասնամյակներ շարունակ գոյություն […]

«Զգուշացեք սատանայի թանկարժեք ծուղակներից». Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն արձագանել է Ալիևին

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին սուր արձագանք է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևի՝ Իրանի և Հայաստանի մասին արված ստահոդ հայտարարություններին այն մասին, թե իբր Հայաստանն ու Իրանը համագործակցել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շամխանին թվիթերի էջում շեշտել է, որ հարևանության սկզբունքներն անտեսելը և կեղծ հայտարարությունները չեն կարող տակտի նշան լինել: […]

Իրանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի տարածքով անցնող իրանական բեռնատարների թեմային. armeniasputnik.am

Ադրբեջանական ոստիկանությունն արդեն երկրորդ օրն է` կանգնեցնում ու ստուգում է Գորիս-Կապան ճանապարհով անցնող իրանական բեռնատարները։ Իրանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Հայաստանի հարավում տիրող իրավիճակը։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ հարևանների հետ հարաբերություններն Իրանի համար առաջնահերթություն են, այդ գերակայությունն արտացոլված է որպես նախագահ Էբրահիմ Ռաիսիի արտաքին քաղաքականության հիմնարար մոտեցում: Խաթիբզադեի խոսքով՝ Թեհրանը, […]

Արդյոք, հենց այդ վարչությունը չէ, որ լկտիաբար «հաստատվել է» նաև Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհին. Վարդան Ոսկանյան

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել է այս անդորրագիրը, համաձայն որի Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի բաշիբոզուկներն իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության անդամ, իրանագետ Վարդան Ոսկանյանը, ով նաեւ հրապարակել է այդ անդորրագիրը: Նա, մասնավորապես, նշել […]

Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը. Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վարչապետն ուղեւորվել է Իրանի նախագահի նստավայր, որտեղ նրան դիմավորել է ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու եւ աշխատանքային այցով Իրան ժամանելու համար՝ հավելելով, որ Իրանը կարեւորում է բարեկամ Հայաստանի […]

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան: Այս մասին տեղեկացնում է IRIB լրատվական գործակալությունը: Նիկոլ Փաշինյանն Իրանում է աշխատանքային այցով՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության պաշտոնական արարողությանը: Նախատեսված է ՀՀ վարչապետի և Էբրահիմ Ռայիսիի հանդիպումը:        

Զինված միջադեպ` ադրբեջանա-իրանական սահմանին. կա 1 զոհ

Հուլիսի 5-ի երեկոյան ադրբեջանա-իրանական սահմանին միջադեպ է տեղի ունեցել: Ադրբեջանի սահմանային պարեկը 5 անհայտ անձի կողմից Իրանից երկրի պետական սահմանի խախտման դեպք է գրանցել: Ինչպես հայտնում է minval.az-ը, սահմանախախտները եղել են զինված: Նրանք փորձել են թմրանյութ տեղափոխել: Ադրբեջանական կողմը զենք է կիրառել, ինչի հետևանքով սահմանախախտներից մեկը, որն Ադրբեջանի քաղաքացի էր և գտնվում էր հետախուզման մեջ, […]

Իրանի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան

Մայիսի 26-ին այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը: Այս մասին հայտնում են Հայաստանի ԱԳՆ-ից: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Իրանը ռազմական օգնության առաջարկ է արել Հայաստանին` Սյունիքը պաշտպանելու համար, Հայաստանը մերժել է. Լալայան

ԱՀ քաղաքական գործիչ Բելլա Լալայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ Իրանը ռազմական օգնության առաջարկ է արել Հայաստանին` Սյունիքը պաշտպանելու համար, Հայաստանը մերժել է… սա երկրորդ նման առաջարկն է, առաջինը եղել է 2020 հոկտեմբեին, այն ժամանակ էլ է Հայաստանը հրաժարգել օգնությունից

Իրանն անընդունելի է համարում Հայաստանի սահմանային որևէ փոփոխություն

Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ընդունում տարածաշրջանի որևէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային Ժողովի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Մոջթաբա Զոլնուրին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին և Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժման դեպքին։ «Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը շատ պարզ, հստակ և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված