15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իսրայելը քննարկում է Իրանի հարձակման պատասխանը. /Տեսանյութ/

Իսրայելի ռազմական կաբինետը քննարկում է Իրանի՝ 200-ից ավելի հրթիռներով և  անօդաչու թռչող սարքերով գրոհի պատասխանը և հայտարարել է, որ   Իսրայելը կպատասխանի «իր ընտրած ձևով և իր ուզած ժամանակին»։

Ընդդիմության առաջնորդ Բենի Գանցը, ով հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո միացավ ռազմական կաբինետին, ընդգծեց Իսրայելի և նրա արևմտյան դաշնակիցների

համախմբվածությունը:

«Իսրայելն ընդդեմ Իրանի, աշխարհն ընդդեմ Իրանի: Սա է արդյունքը: Սա ռազմավարական ձեռքբերում է, որը մենք պետք է օգտագործենք Իսրայելի անվտանգության համար»:

Պարոն Գանցի օգտագործած բառերը չեն բացառում հերթական հարձակումը իրանական թիրախի վրա կամ Իսրայելի առաջին բացահայտ հարվածը Իրանի ներսում:

Հիշեցնենք, որ Իսրայելը բազմիցս հարվածել է Իրանի միջուկային ծրագրին` կիբերհարձակումներով և պաշտոնյաների ու գիտնականների սպանությամբ:

Բայց պատասխանը կարող է լինել նաև  դիվանագիտական կերպով:

Հիշեցնենք, որ հակամարտության այս ամենավերջին սրացումը սկսվել է երկու շաբաթ առաջ, երբ Իսրայելը հարձակվել է Դամասկոսում Իրանի դեսպանատան վրա:

Ապրիլի 1-ին տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով սպանվել է ավագ գեներալը, նրա տեղակալը և այլ օգնականներ:

Մանրամասները՝ կից տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ