Իվետա Եդիգարյանը կողմնորոշվել է /տեսանյութ/
Երգչուհի, դերասանուհի Իվետա Եդիգարյանը կողմնորոշվել է: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի Ավագանու ընտրություններում նա իր քվեն կտա ամենավստահելի թեկնածուին: Մանրամասները՝ տեսանյութում:
Երգչուհի, դերասանուհի Իվետա Եդիգարյանը կողմնորոշվել է: Մայիսի 14-ին կայանալիք Երևանի Ավագանու ընտրություններում նա իր քվեն կտա ամենավստահելի թեկնածուին: Մանրամասները՝ տեսանյութում:
Ազատամարտիկ Արմենը, ով ավելի շատ հայտնի է որպես «Կոբրա», կարծում է՝ Թուրքիան առաջիկա տարիներին շարունակելու է իր ժխտողական քաղաքականությամբ առաջնորդվել: «Հավանականությունը շատ քիչ է, որ Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը: Ամեն հայի պարտքն է այսօր լինել այստեղ ու հարգել անմեղ զոհերի հիշատակը, իսկ եթե հարկ լինի, ազատամարտիկները պատրաստ են պայքարել ու հետ բերել հայոց հողեր», – […]
Լիբանանահայ Թորոս Բորակյանը ժամանել է Հայաստան՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում լինելու և անմեղ զոհերի հիշատակը հարգելու: Վերջինս նշեց՝ ամեն հայ կյանքում գոնե մեկ անգամ պետք է լինի Ծիծեռնակաբերդում. դա ամեն հայի պարտքը պիտի լինի: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=5KKo4nco-mA
Դերասանուհի, հանդիսավար Նարինե Զուրաբյանը Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնում է միայն մեկ մարդու.«Միայն Տարոն Մարգարյանին եմ տեսնում այդ պաշտոնում, քանի որ նա քաղաքի ամեն քարի շունչն է զգում: Միայն ես չեմ այդպես կարծում, քանի որ շատ եմ շփվում մարդկանց հետ, ովքեր կիսում են իմ տեսակետը»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարինե Զուրաբյանը: Նարինե Զուրաբյանը մեկ բառով գնահատում […]
«Շաքարավազը թանկացել ա՞»,-լրագրողների հետ զրույցում անկեղծ զարմացավ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Լրագրողի հարցին, թե արդյոք Տարոն Մարգարյանին աջակցում է նրա համար, որովհետեւ իր եղբորորդուն նշանակել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Հիմա որ իմ եղբորորդին չլիներ, ես Տարոն Մարգարյանին չէի աջակցելո՞ւ»: Հիշեցնենք, որ մայիսի 14-ին տեղի է ունենալու Երեւանի քաղաքապետի ընտրությունները:
ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում չպատասխանեց Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում տեղի ունեցած դանակահարության ելքով վիճաբանության հետ իր եւ եղբոր կապի վերաբերյալ հարցին: Նրա փոխարեն հարցերին պատասխանում էր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Վերջինս նշեց, որ Ջրառատում տեղի ունեցած դեպքերով այժմ նախաքննություն է ընթանում, եւ դրա ավարտից հետո ամեն ինչ պարզ կլինի:
Այսօր՝ ապրիլի 24-ին, Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում՝ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեր ազգը ունի արդարության , արդար վճռի ու սխալները ուղղելու հնարավորություն: «Եթե չեն ճանաչել ցեղասպանությունը, ուրեմն մեր սերունդները չեն կարողացել ճանաչել տալ: Այստեղ մի լուծում կա. միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավորը, այլ լուծում չկա: Դու պիտի ուժեղ […]
Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ այսօր հայ ժողովրդի ապագայի պայքարի օրն է։ «Մենք պետք է պայմաններ ու հնարավորություններ ստեղծենք, որ ամբողջ աշխարհում սփռված մեր հայրենակիցները վերադառնան Հայաստան: Դա ամենամեծ հարգանքի տուրքը կլինի», – ասաց Գ. Ծառուկյանը: Պատասխանելով լրագրողի հարցին, թե իր թիմակիցներն անհանգստացած են և սթրեսի մեջ են, քանի որ չգիտեն՝ […]
Երևանի գործող քաղաքապետի տեղակալ, Երևանի ավագանու ՀՀԿ թեկնածու Դավիթ Օհանյանը նշում է, որ հարկավոր է գնահատել անցած տարիները ու նայել առաջ: Մալաթիա-Սեբաստիա համայնքում կայացած հանդիպման ժամանակ Դավիթ Օհանյանը նկատեց.«Հեծանիվ քշելով ու բարձրախոսով գոռալով քաղաք չեն կառավարում: Հույս ունեմ, որ ընտրություն անելով երեք թեկնածուների միջև Ձեր ձայնը տալու եք՝ հանուն Երևանի, այսինքն Տարոն Մարգարյանին ու նրա […]
«Եթե իմ նախասիրությանն է մնում, ապա միանշանակ է, որ ես համարում եմ սա այն ոլորտը, որ պիտի դառնա երկրի կայուն զարգացման հենասյուներից մեկը: Այդ տեսանկյունից համարում եմ, որ գործադիրում այս դիրքը կարող է շատ ավելի օգտակար լինել երկրի համար, քան պառլամենտում գտնվելը: Չնայած ես կարոտում եմ, սիրում եմ պառլամենտական աշխատանքը, և, բնականաբար, պետք է քեզ […]





























