«Մկո, չես մրսը՞մ …». Մարուքյանը հումորով սկսեց, բայց տրամադրություն չկա /տեսանյութ/

«Ելք» դաշինքի վստահված անձ Հայկ Գևորգյանն արդեն որոշակի խախտումներ է արձանագրել: Նա ասում է, որ բաց քվեարկության դեպքեր են նկատվել: Մանրամասները` տեսանյութում:
Երևանի թիվ 9/18 ընտրատարածքում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես կուսակցության ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը: Ի դեպ, ինչպես նախագահ Սարգսյանի դեպքում այդպես էլ Տեր-Պետրոսյանի, նույնականացման սարքը չճանաչեց մատնահետքը: «Ես գնացի տուն»,-կատակեց առաջին նախագահը: Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում հարցին, թե հանուն ինչի՞ քվեարկեց, ասաց. «Հանուն քաղաքացիական պարտքս կատարելու»: Հարցին, թե ինչու մատնահետքերը […]
Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդ Սեյրան Օհանյանը,ինչպես հայտնել ենք, ընտրատեղամաս ժամանեց տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ: Իր քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Սեյրան Օհանյանի տիկինը շեշտեց՝ ընտրություն կատարեց հանուն վաղվա արդար Հայաստանի ու հանուն Արցախի անկախության: Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում Ռուզաննա Խաչատրյանը հայտնվի քաղաքական ասպարեզում, վերջինս […]
Մալաթիա Սեբաստիայում տեղակայված թիվ 7/56 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել էր մոտ 350 քաղաքացի: Հանձնաժողովի նախագահը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դա ընտրողների գրեթե 20 տոկոսն է . «Ակտիվությունը նորմալ եմ գնահատում: Կուտակումներ չկան: Այս տեղամասում միշտ էլ այդպես է»,-ասաց Էդվարդ Ադայանը: Նշենք, որ այս տեղամասում է քվեարակում նաև ԱԺ պատգամավորության թեկնածու Սամվել Ալեքսանյանը, ով […]
Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում տեղակայված 9/41 տեղամասում քիչ առաջ ընտրություն կատարեց պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի առաջնորդն Սեյրան Օհանյանը, ով նշեց, որ իր ընտրությունը հանուն վաղվա արդար Հայաստանի է: Այնուհետեւ պատասխանելով լրագրողների հարցին եւ անդրադառնալով ապրիլյան պատերազմի տարելիցին` նախկին Պ նախարարը ասաց, թե չի ուզում այս կամ այն հարցերի պատասխանել եւ ինչ-որ […]
Քիչ առաջ միջադեպ գրանցվեց 9/18 ընտրատեղամասում: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի վստահված անձը լուսանկարեց քաղաքացիներից մեկի անձնագիրը, իսկ վերջինիս դա դուր չեկավ: «Ձեռքերդ հեռու պահի»,-ասաց նա: Henaran.am-ի հարցին, թե ինչ է արել, որ քաղաքացին զայրացել է, վստահված անձը պատասխանեց, որ իր իրավունքներից դուրս ոչինչ էլ չի արել:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին քիչ առաջ 9/18 ընտրատեղամասում ընտրություն կատարեց: «Մենք ակնկալում ենք լավ ընտրություններ, շատերն են աշխատել, մեծ թիմ է աշխատել, որ Հայաստանում լինեն լավագույն ընտրությունները, որ երբևէ եղել են, որ ապագան էլ լավը լինի»,-լրագրողներին ասաց նա:
Քիչ առաջ 9/18 ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցեց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ի դեպ, քվեարկելուց առաջ տեխնիկական սարքը չէր ճանաչում նախագահի մատնահետքը: Աշխատակիցը նշեց, որ սարքը նախագահի մատնահետքը չկարդաց: Ապա նախագահը կատարեց իր քաղաքացիական պարտքը: Հարցին, թե ի՞նչ էր մտածում քվեարկելիս, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Մտածեցի, որ խաղաղությունից թանկ բան չկա, և ամեն ինչ անելու ենք, որ […]
Մալաթիա Սեբաստիայում տեղակայված թիվ 7/56 ընտրատեղամասում քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը, ով հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, միայն նշեց` «քվեարկում եմ հանուն ձեզ»: Ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը, որը երբեմն ընթացավ բախումներով եւ միջադեպերով, արդյո՞ք այս առումով մեծ չի եղել Քննչական կոմիտեի ծանրաբեռնվածությունը. «Նորմալ է»,-Հովսեփյանի պատասխանը լակոնիկ է: Մանրամասները՝ տեսանյութում: