23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Խիստ կպատժվի, ընդհուպ մինչև ազատազրկում. ՊԵԿ (տեսանյութ)

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը չի կարող ասել, թե արդյոք ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաները տեղյակ են եղել մաքսայինում կատարված փոքր չարաշահումներից, ներմուծման համար առանձին գումար վճարելուց և այլն: «Ես իմ նշանակման օրվանից հետո կարող եմ հայտարարել, որ եթե նման իրավիճակներ ու երևույթներ նույնիսկ եղել են, հայտնի է եղել իրենց, հայտնի չի եղել, մենք բոլորով հանրության […]

«Նորֆոլկի» դերակատարումը բավականին մութ և խառը պատմություններ ջրի երես է հանել. ՊԵԿ (տեսանյութ)

«Այն գործառույթը, որը իրականացնում էր «Նորֆոլկը», նախկինից ժառանգված մութ և գաղտնի, կոռուպցիոն ռիսկերով թաթախված իրավիճակի որոշակի շտկում անելու նպատակադրում է ունեցել»,-այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ տեղեկացրեց ՊԵԿ նորանշանակ նախարար Դավիթ Անանյանը։ «Նախկինում կային շուրջ 8-9 ընկերություններ, ովքեր բեռնափոխադրումներ և նաև մաքսազերծման գործընթաց էին իրականացնում։ «Նորֆոլկը» ստեղծվել էր այն նպատակով, որպեսզի մաքազերծումը բեռնափոխադրումից տարանջատվի, և […]

Մեկ շաբաթ առաջ մահացած զինծառայողի մայրը դիմում է Նիկոլ Փաշինյանին /տեսանյութ/

«Համլետս չէր կարող ինքնասպան լիներ: Իմ տղեն դուխով էր ու կյանքը շատ էր սիրում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, մայիսի 21-ին   ժամը 11:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում ծնոտի ստորին (մուտքային) և գլխի գագաթային (ելքային) շրջաններում ստացած միջանցիկ հրազենային գնդակային մահացու վիրավորումով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Նորայրի Գրիգորյանի մայրը՝ Լիանա Հարությունյանը: «Գիշերը 12-ին խոսել եմ […]

Ո՞րն է կուտակայինը հետաձգելու նպատակը (տեսանյութ)

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը վերջերս Կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը մինչև 2019թ-ի հուլիսի 1-ը հետաձգելու առաջարկ էր ներկայացրել: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ասաց, որ պատճառը օրենքը լրամշակելու ու քաղաքացիների կարծիքը հաշվի առնելու համար վերցված ժամանակն է: «Առաջարկում եմ հետաձգել ու վերանայել այն դրույթները, որոնք քաղաքացիների համար ընդունելի չեն»,-բացատրեց նա: Նախարարը տեղեկացրեց՝ […]

«Բոլոր չարագործները պետք է պատժվեն». Գագիկ Գինոսյան/տեսանյութ/

«Բոլոր չարագործները պետք է պատժվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը: Գինոսյանը նշում է, որ պետք է գործել և ապրել հանուն հայրենիքի և սա պետք է լինի հստակ գաղափարախոսություն: Մանրամասները` տեսաննյութում:

«Պատկերացնում են, ինչպես կրծքով կփակեն դզոտը և մեդալները կփրկեն գնդակից».Կոռնիձորի Արո/տեսանյութ/

«Բրեժնևյան կուռ , երկաթակիր քաղաքականությունը հայտնվեց Հայաստանում: Միջոցառումների ժամանակ հանդիպում ես կազակական բարձրադիր ուսադիրներով մարդկանց, որոնց կրծքին մեդալների հեղեղ է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Հրամանատարը գտնում է, որ իրական հերոսների կուրծքը բաց է և կարիք չունեն երկաթ-բետոնե մեխանիզմի: «Գուցե շխշխկոցից էյֆորյա են ապրում և պատկերացնում են, թե փափուկ […]

Տարոն Մարգարյանը հակված չէ հրաժարական տալ

Երևանի կենդանաբանական այգին այսօրվանից իր դռներն է բացում այցելուների առաջ: Ինչպես միշտ, այգու բացման օրը այստեղ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իրենց առջև խնդիրներ են դրել հարստացնել կենդանաբանական այգին, ավելի շատ կենդանիներ ներկայացնել: «Սա իրականում այցեքարտ է, և հուսով եմ, որ մեր տուրիստներին ուղեկցողները նրանց կհրավիրեն այցելել նաև այստեղ»,-ասաց […]

«Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել թե՛ թուրքական ժխտողականությունը, թե՛ Սումգայիթը եւ թե՛ Ադրբեջանի հանցագործությունները». Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 25-ին Բրատիսլավայում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի բացմանը: ԱԺ փոխնախագահն իր ելույթում նշել է. «Հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք, այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության […]

Առաջին հանրապետության շնորհիվ է, որ կա երրորդը (տեսանյութ)

Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 100-ամյակը՝  Հանրապետության տոնը: Այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անդրադարձավ հաղթական օրվա խորհրդին և դասերին: Նրա գնահատմամբ՝ այդ օրհասական պահին ժողովրդի բնազդը կարծես վերակենդանացավ: https://www.youtube.com/watch?v=hvJwOC2dvsI&feature=youtu.be Մինասյանն ասաց, որ անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել և նշեց՝ Արցախյան շարժման […]

Դուք եք նոր Հայաստանի ճարտարապետները, մաղթում եմ ձեզ, որ այդ գործում հաջողեք՝ որպես իրավագիտակից և հպարտ քաղաքացիներ. ԿԳ նախարարի ուղերձը

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը Փարիզից ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ դիմել է օրվա շահառուներին՝ շրջանավարտներին, մաղթելով ուրախ և անփորձանք օր: Նաև ԿԳՆ կայքում տեղադրվել է նախարարի շնորհավորական ուղերձը, որ ներկայացնում ենք ստորև. Սիրելի´ շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցական «Վերջին դասի» կապակցությամբ:  Դպրոցին հրաժեշտ տալու և կյանքի նոր փուլ մտնելու հիշարժան այս իրադարձությունը համընկել է Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի