Լիազոր մարմինը պետք է լինի առաջինը, որ կհանգստացնի հանրությանը և կպատասխանի նրա հարցերին
ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանում բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական և սննդամթերքի անվտանգությանն առնչվող տեղեկատվության տարածման մի քանի աղբյուր կա: Դրանք են՝ պաշտոնական աղբյուրները, ԶԼՄ-ները, սոցցանցերը և միջազգային կայքերը և լրատվամիջոցներն են:
«Որակի տեսակետից լիազոր մարմնի տրամադրած տեղեկատվությունը բավականին կցկտուր և ընդհանուր է, ինչի արդյունքում հանրությանը հուզող շատ հարցեր մնում են անպատասխան»,- «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գրիգորյանը հավելելով, որ լիազոր մարմինը պետք է լինի առաջինը, որ կհանգստացնի հանրությանը և կպատասխանի նրա հարցերին:
ԶԼՄ-ների դերը կարևորելով Գրիգորյանը նկատեց, որ այստեղ ևս կան խնդիրներ և բացթողումներ. «Երբեմն տարածվում են ապատեղեկատվություններ և դրանց տարածումը պետք է կանխի լիազոր մարմինը և ԶԼՄ-ները»,-նշեց նա:
Ավելին՝ տեսանյութում: