19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ինչպես «Պրիվետ Ռոբ» ակցիայի մասնակիցները ներխուժեցին Էրեբունի Պլազա /տեսանյութ/

Ինչպես արդեն գիտենք Էրեբունի Պլազա հյուրանոցում այսօր պետք է տեղի է ունենար ՀՀ 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։

Ասուլիսը դեռ չսկսած մի խումբ ակտիվիստներ կարծելով՝ Քոչարյանն արդեն ներսում է  ներխուժեցին ներս. «Ցմահ»,«Պրիվետ Ռոբ, հաջող Ռոբ» , վանկարկելով։

Նրանք պահանջում ցմահ դատապարտել ՀՀ 2֊րդ նախագահին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Քոչարյանը կալանավորված է հուլիսի 27-ից։

Երեկ վերաքննիչ դատարանը որոշեց ազատ արձակել Քոչարյանին՝ անձեռնմխելիության կանխավարկածով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ