02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբ Քոչարյանը հայտարարում էր` ես պայքարելու եմ, դա նշանակում էր, որ ինքը վերադարձել է քաղաքական դաշտ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը Հայաստանի թե ներքաղաքական, թե արտաքին քաղաքական զարգացումների վրա բավական լուրջ ազդեցություն ունի, թեեւ դրանք երբեմն այլ անունների տակ են քողարկվում: «Հենարան» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Ըստ բանախոսի՝  «մարտի 1», իհարկե, եղել է, բոլորը տեսել են, նաեւ`Ռոբերտ Քոչարյանն էր այս իմաստուն իշխանության կողմից բավական ճիշտ ընտրված ֆիգուր եւ այլն: Առհասարակ, այս գործի քրեական գնահատականների հետ ինքը համամիտ է, բայց խնդիրը համարում է գործընթացը մարսելը:

Քաղտեխնոլոգը խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը,  նաեւ Հայաստանում ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու գործընթաց կարող է դառնալ: «Օրինակ, Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից ուժերից ոչ մեկը չի ասում, որ ընդդիմադիր է իշխող ուժին, բոլորն ինչ-որ ձեւ մաս են իշխանության: Ռոբերտ Քոչարյանի նման գործիչը չէր կարող չպատկերացնել հետագա զարգացումները, երբ նրան որպես վկա էին կանչում, մանավանդ Միքայել Հարությունյանին առաջադրված մեղադրանքն էլ կար,-ասաց Հակոբյանը և հավելեց,- Քոչարյանը  երբ վերադառնում էր, նշանակում է, որ երաշխիքներ կային`կամ ներսից, կամ դրսից: Նաեւ, նկատի ունենալով հայաստանյան իրավական դաշտի «գաղտնապահության» մակարդակը, հաստատ ուներ որոշ տեղեկություններ: Նման քայլը կատալիզատորի դեր է խաղում`ընդդիմադիր բեւեռ ձեւավորելու համար`մեսիջներ ուղարկելով տարբեր ուղղություններով: Երբ Քոչարյանը հայտարարում էր` ես պայքարելու եմ, դա նշանակում էր, որ ինքը վերադարձել է քաղաքական դաշտ»,- ասաց քաղտեխնոլոգը` ուշադրություն հրավիրելով, որ միանգամից եւ ՀՀԿ-ն, եւ ՀՅԴ-ն արձագանքեցին:

Հակոբյանը ընդգծեց, որ ոչ պաշտոնական արձագանքներ եղան նաեւ Արցախից, տեսանք նաեւ հուժկու մեսիջ ՌԴ-ից`ԱԳ նախարար Լավրովի կողմից: ԱՄՆ պետդեպի հայտարարությունից էլ, բանախոսի կարծիքով, իշխանությանը շատ ոգեւորեց. «Բավական զուսպ եւ դիվանագիտական լեզվով նույն բանն էր ասվում»:

Լավրովի հայտարարությանն անդրադառնալով  քաղտեխնոլոգը շեշտեց, որ ՀՀ իշխանությունները խախտում են պայմանավորվածությունները: «Ո՞ւմ հետ են դրանք եղել: Նաեւ հրապարակավ են տարբեր հայտարարություններ արվել»,- հարցնում է Վիգեն Հակոբյանը`հայտարարելով, որ ՌԴ-ն կամաց-կամաց բացում է խաղաքարտերը: 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ