31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Վարչապետը իջավ կառավարության շենքի դիմաց հավաքվածների մոտ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստից առաջ մոտեցավ շենքի դիմաց հավաքված քաղաքացիներին, ովքեր տարբեր խնդիրներով էին դիմում վարչապետին: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=jZ7QfE9_3Cg&feature=youtu.be

«Մեր հիվանդը հո չի մեռնելու, կամ մեջքիս վրա տանեմ»/տեսանյութ/

«Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են փակ պահել Արշակունյաց պողոտան: Այսօր միջադեպ տեղի ունեցավ ցուցարարների և ավտոմեքենայով խցանման մեջ հայտնված մարդկանց միջև: Տղամարդը պնդում էր.«Մեր հիվանդը հո չի մեռնելու, կամ մեջքիս վրա տանեմ, բացեք ճանապարհս»: Ավելի ուշ տղամարդը նշեց, որ ֆիքսել է բոլոր ցուցարարների դեմքերը և նրանք իրեն պատասխան են տալու: Մանրամասները` տեսանյութում:

Ծռերի աջակիցները կքնեն փողոցում. նրանք երգում են /տեսանյութ/

«Սասնա ծռերի» աջակիցները շարունակում են փակ պահել Արշակունյաց պողոտան: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը նրանք պատրաստվում են գիշերն անցկացնել փողոցում:«Սասնա ծռերի» աջակիցների մի մասը նստած է գետնին, ոմանք երգում են: Նշենք, որ ցուցարարների պահանջը մեկն ` ազատություն քաղբանտարկյալներին:  Արդեն հայտնել ենք, որ դատավոր Մեսրոպ Մակյանը այսօր մերժեց «Սասնա ծռեր» 10 անդամի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը` խափանման միջոցը […]

«Ժողովրդի արունը խմաք … ». ցուցարարն օդ հանեց ատրճանակը /տեսանյութ/

Քիչ առաջ Տարոն Մարգարյանի դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարը ատրճանակ է օդ բարձրացրել եւ վիճաբանել զենքի թույլտվության փաստաթուղթ պահանջող ոստիկաններից:  Մանրամասները՝  armday.am-ի տեսանյութում: 

«Սասնա ծռերին» կրկին մերժեցին. սուլոցներ ու բղավոցներ դատարանում/տեսանյութ/

Քիչ առաջ դատավոր Մեսրոպ Մակյանը մերժեց «Սասնա ծռերի» 10 անդամների խափանման միջոց կալանքը փոխելու  պաշտպանների ներկայացրած միջնորդությունը՝ գրավի կամ ստորագրության դիմաց: Պավլիկ Մանուկյւանը հայտարարել էր, որ ինքն է հայտնվել պարտքի դիմաց ու պարտքով է ապրում հայրենիքի առաջ պարտքը կատարելուց հետ: Դատավորը որպես հիմնավորում նշեց, որ կալանքը փոխելու դեպքում նրանք կարող են խոչընդոտել քննությանը եւ չներկայանալ […]

«Արտահերթ ընտրությունների հետաձգումը վտանգավոր է»

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գտնում է, որ արտահերթ ընտրությունների հետաձգումը վտանգավոր է: «ՀՀԿ-ն արդեն վարկաբեկիչ քաղաքականություն է վարում երկրի ներսում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա ու հավելեց, որ սիրո հեղափոխությունը կարող է արդարադատության վրա ազդեցություն ունենալ, սակայն դրան էլ պետք է դեռ սպասել: Ըստ նրա՝ ընտրությունները պետք է կայանան մինչև հուլիս, իսկ եթե այդ ժամանակ հնարավոր […]

Տեր-Պետրոսյանին չեմ հավատում, Քոչարյանը, չեմ հասկանում, ինչ է ասում. քաղաքագետ (տեսանյութ)

«Ես այդ նախագահներից ոչ մեկի մոտեցումներին չեմ հավատում. Լևոն Տեր-Պետրոսյանին երբեք չեմ հավատացել, թող չնեղանա ինձանից, նա բացի հայ ժողովրդին մեռցնելը ոչինչ չի արել, Կոմանդոսն էլ հրապարակեց՝ դեմ է եղել Շուշիի ազատագրմանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի, առաջին և երկրորդ նախագահների հեռակա բանավեճին՝ Արցախի խնդրի վերաբերյալ: […]

Պուտինն էլ է համակերպվել այդ վիճակին. Շիրինյանը՝ Փաշինյանի հետ հանդիպումից (տեսանյութ)

«Այն հրապարակումներում, որ կան ռուսական մամուլում, մի կողմից հանդուրժողականություն կար, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, բայց կա նաև Ժիրինովսկու հայտնի հայտարարությունը, որ հայերը սխալ արեցին, որ ընտրեցին Փաշինյանին, քանի որ նա խոստացել է, որ կյանքը լավանալու է, բայց այդպես չի լինելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով Փաշինյան-Պուտին հանդիպումն՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը: Ըստ նրա՝ հեղափոխության առաջնորդն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի