Աստվածաշունչը երանի է տալիս նման մարդկանց
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը վասնզի եթե փորձվելով ընտիր գտնվի կյանքի պսակը կառնի, այն որ Տերը խոստացավ իրան սիրողներին: Հակոբոս 1:12
Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձությանը վասնզի եթե փորձվելով ընտիր գտնվի կյանքի պսակը կառնի, այն որ Տերը խոստացավ իրան սիրողներին: Հակոբոս 1:12
«Որ ասում եմ՝ մեր դուխը հերիքում է, ոչ, ասեմ՝ ձեր դուխը չի հերիքում, 20 հազար ապրանքատեսակ 12 նիշով բերում է 7 սուբյեկտ Հայաստան»,-այսօր Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Մարդիկ, որ տարիներով ապրանքները ներկրում են, ի՞նչ դեմբինգային քաղաքականություն է վարվում, որ […]
Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ուսանողների ու ոստիկանության միջև բախում է տեղի ունեցավ։ Երևանի փոխոստիկանապես Վալերի Օսիպյանն ուսանողներին հորդորեց հանգիստ ազատել պողոտան, հակառակ դեպքում ոստիկանները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկելու։ Այս պահին Բաղրամյան պողոտա են ժամանել բազմաթիվ ոստիկաններ, հրմշտոց է սկսվել։ «Մի՛ բրդեք հլը», – գոռում են ուսանողները։ Հիշեցնենք, դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը, […]
Ինչպես հայտնել ենք, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծի ու դրանով տարկետման իրավունքի վերացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ուսանողները փակել էին Դեմիրճյան փողոցը։ Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը ուժեղացրել է հսկողությունը։ Ուսանողները մասնակի բացեցին փողոցը. այս պահին նրանք Բաղրամյան պողոտայում են և փակել են փողոցի մի հատվածը։ Բաղրամյան պողոտայում այս պահին ոստիկանությունը […]
2001 թվականից Պենտագոն-ՀՀ պաշտպանության նախարարություն կապերը աննախադեպ ակտիվացել են։ ՊՆ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպել է պաշտպանության քարտուղար Ռամսֆելդին՝ Երևանում, Բրյուսելում, Վաշինգտոնում։ 2001 թվականի դեկտեմբերին Ռամսֆելդը այցելել է Հայաստան, դառնալով Ջեյմս Բեյքերից հետո երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան, որ գալիս է Հայաստան։ Բանակցությունների ժամանակ Սերժ Սարգսյանի հետ լուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Մասնավորապես, հաշվի առնելով ԱՄՆ […]
Կորեայի հիվանդանոցներից մեկի տնօրինությունը խնջույքի ժամանակ ստիպել է բուժքույրերին հանվել ու կիսամերկ պարել։ Միջադեպի մասին հայտնի է դարձել միայն նրանից հետո, երբ տեսանյութ է հայտնվել համացանցում։ Տեղի լրատվամիջոցները նշել են, որ աղջիկները չեն կարողացել հրաժարվել այդ հրամանը կատարելուց՝ վախենալով զրկվել աշխատանքից, ու նրանցից ոմանք պարելու ժամանակ լաց են եղել։ Դեպքի առթիվ երկրի առողջապահության նախարարությունը քննություն […]
ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ բերեց մի քանի ցուցանիշներ: Օրինակ՝ արտաքին պարտքն աճում է, կրթության ոլորտի ծախսերը կրճատվում են, աշխատավարձերն ու թշակները չեն ավելանում: Սրան զուգահեռ գներն են աճում: «Եվ 2018 թվականը լինելու է ամենամեծ գնաճով տարին վերջին տարիների համեմատությամբ: Այս արձանագրումը նշանակումէ , որ աղքատներն ավելի են աղքատանալու, […]
Դասադուլի ակցիա իրականացնող ուսանողները փակել են Դեմիրճյան փողոցը, որպեսզի խորհրդարանի ծառայողական մուտքն անանցանելի լինի: Դասադուլավորները պնդում են՝ կիրառելու են նոր մեթոդներ․ չեն հանձնվելու։ Քիչ առաջ ԱԺ ծառայողական մուտքից մեքենան փորձում էր ուսանողների շրջափակումը շրջանցելով՝ դուրս գալ, սակայն ուսանողները ելքը կանխեցին: Ուսանողների հետ բանակցելու դուրս եկան ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցները, սակայն վերջրններս այդպես էլ ընդհանուր հայտարարի […]
Հանրապետության տարածքում` սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 15-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Ոչ մեկի գործնեության սկիզբն ու ավարտը քաղաքական այբուբենով չի: Քաղաքական այբուբենը պայքարի սկիզբ է տալիս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով վերջին տարիների քաղաքական պոռթկումներին և զինված խմբերի ակցիաներին, ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո): Ազատամարտիկի խոսքով` Հայաստանում կատարվող իրադարձությունները թելից են կախված և ուղղորդվում են ինչ-որ տեղից: «Դրա համար էլ ժողովուրդը գնաց դեպի 10 […]
























