19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետական պարտքը տարեցտարի ավելանում է

 

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է ՝ տարեկան կտրվածքով մեր երկիրն ավելի շատ պարտք ենք վերցնում և, միաժամանակ, ավելի քիչ աճ ենք ապահովում։

Այս մասին այսօր վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպման ընթացքում։

«Անցնող տարին պետական պարտքի առումով 6 մլրդ 813 մլն ԱՄՆ դոլար է: Սա ներառում է արտաքին և ներքին պարտքերը միասին: 2018թ. նախատեսվում է 7 մլրդ 209 մլն ԱՄՆ դոլարի հասնող պետական պարտք: Մենք երբեք այսքան ներքին պարտք չենք ունեցել»,-նշեց բանախոսը։
Տնտեսագետը շեշտեց՝ մեր երկիրը պարտք է վերցնում, բայց կարծիքներ են հնչում, թե տնտեսական աճ ենք ապահովել:
«Մենք վերցնում ենք մեծ քանակությամբ պարտք, քան արել ենք ներդրում: Զուտ տնտեսական արդյունքը բացասական է: Ներքին և արտաքին պարտքերի հարաբերակցության տեսանկյունից՝ ներքինը սկսել են ավելի մեծ թափով վերցնել: Սա խոսում է այն մասին, որ արտաքին ռեսուրսներից պարտքեր ստանալու հետ կապված խնդիր ունենք: Եթե այդպես չէ, ինչո՞ւ են շեշտը դնում ներքինի վրա, եթե ներքինի տոկոսադրույքներն ավելի թանկ են: Սրանով կամ բանկերին են աջակցություն ցուցաբերում, կամ խնդիրները լուծելու ավելի հեշտ մեխանիզմներ են գտել», – նշեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ