19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Սեֆիլյանի եւ մյուսների ճակատագրերը կանխորոշված են»

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է  «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը:

Դատաքննությունն իրեղեն ապացույցների զննության փուլում է: 

 Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը  հանդես եկավ միջնորդությամբ:  Պապիկյանը պահանջեց դատախազ Պետրոս Պետրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Պապիկյանը  նշեց, որ այս գործից անջատված մասով մեղադրյալ Արթուր Մովսիսյանի մեղադրանքն ընթերցելիս  դատախազը  բնորոշումներ է  տվել ՝ Սեֆիլյանի գործով ամբաստանյալներին որակելով որպես արդեն իսկ հանցավոր խումբ կազմած անձանց: «Պետրոս Պետրոսյանն ընդգծված դիրքորոշում ունի Սեֆիլյանի, Ներսես Պողոսյանի, Գեւորգ Սաֆարյանի, Հրայր Թոփչյանի հանդեդեպ: Նա չի կարող օբյեկտիվ եւ անկողմնակալ լինել այդ անձանց եւ գործում առկա հանգամանքների հանդեպ»,-ընդգծեց փաստաբանը:

Պապիկյանը նկատեց, որ Սեֆիլյանի եւ մյուսների ճակատագրերը կանխորոշված են, հետագա դատավարական գործողություններն էլ ձեւական բնույթ է կրում:

Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ նշելով, որ կանխակալ վերաբերմունքի դրսեւորման փաստ եւ հանգամանքներ չկան:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավորը միջնորդությունը մերժեց:

Հիշեցնենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ