20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ԼՐԱՀՈՍ

Արփի Գաբրիելյանի ձեռքբերումները

«Ֆուլ Հաուսի» ժամանցային ծրագրի դերասանուհի Արփի Գաբրիելյանի համար 2015 թվականը բուռն աշխատանքային տարի էր. «Կապված աշխատանքի հետ ձեռքբերումներն իսկապես շատ էին՝ գեղարվեստական ֆիմեր, հեռուստատեսային հաջողված ծրագիր, բազմաթիվ համերգներ Հայաստանում և Միացյալ նահանգներում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դերասանուհին նշելով, որ  2016 թվականից ակնկալիքները շատ են, միայն թե չի սիրում շատ խոսել դրանց մասին։ «Աստծո հաջողությամբ թող որ […]

Թող եկեղ տարին արգասաբեր և բեղուն լինի

ՀՀ գյուղատնտեսության նախարարի ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Ջերմորեն շնորհավորում եմ ագրարային ոլորտի ներկայացուցիչներին՝ հողագործներին, գիտնականներին, գործարարներին, ֆերմերներին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Տարեմուտի նախաշեմին ավանդաբար ամփոփելով կատարված աշխատանքը` կարող ենք գոհունակությամբ արձանագրել, որ գյուղատնտեսության համար 2015 թվականը հաջողված էր: Տարվա ընթացքում գրանցված ցուցանիշներն ու աճի  դինամիկան ամրապնդեցին  այն լավատեսությունը, որ […]

2016 թվականը թող հոգևոր նորոգման տարի լինի. քահանա

Հենց այսօրվանից՝ դեկտեմբերի 30-ից, մեկնարկում է սուրբծննդյան պահքը: Այս շրջանը՝ մինչև հունվարի 5-ի երեկո, պահոց շրջան է: Այս մասին այսօր մամուլի ասուլի ժամանակ ասաց ԱՀԹ Նոր Նորքի սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նշան քահան Ալավերդյանը: «Մեր հայրերը, մինչև խորհրդային ժամանակաշրջանը, այս շրջանը նշում էին հարավորինս սուրբծննդյան պատրաստությամբ: Եվ մեր բոլոր հոգևոր արարողակարգերն իրենց մերջ մշտապես ունեն […]

Շարունակելու ենք վերացնել թերությունները. Վլադիմիր Գասպարյան

ՀՀ ոստիկանության կոլեգիայի եւ իմ անունից շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, ոստիկանական ընտանիքներին, մեր համաքաղաքացիներին՝ ՍուրբԾննդյան եւ Ամանորի տոների առթիվ: Տարեսկիզբը ոչ միայն տոն է, այլեւ հետահայաց գնահատման, արվածը կշռելու եւ անելիքը տեսնելու հնարավորություն: 2011 թվականին սկսելով ոստիկանության արմատական բարեփոխման գործընթացը՝ համոզված էինք, որ զորելու ենք նորացնել ամեն ինչ՝ հայեցակարգերից մինչեւ համազգեստ, մասնագիտական պատրաստականությունից մինչեւծառայության տեխնիկական հագեցում, ոստիկանի կրթությունից մինչեւ սոցիալական ապահովության նոր մակարդակ: Այսօր վստահաբար կարող ենք ասել՝ բարեփոխման տարիներին իսկապես որակական անցում կատարվեց ոստիկանության պրոֆեսիոնալ, գործառնական ու կառուցվածքային նոր մակարդակի: Եվ ամենակարեւորը՝ ոստիկանության նոր քաղաքականության շնորհիվ աննախադեպ աճել է հասարակության վստահությունըմեր հանդեպ, բարձրանում է մեր աշխատանքի հանրային վերահսկողության աստիճանը, ոստիկանի եւ քաղաքացու համագործակցությունը վերաճում է համատեղ աշխատանքի: Մենք շարունակելու ենք առաջ ընթանալ բարեփոխումների ճանապարհով, քանզի դադարը հետընթաց կնշանակի, իսկ ոստիկանությունն ուղղակի պարտավոր է մեկ քայլ առաջ լինել հանրային զարգացումներից: Շարունակելու ենք վերացնել թերությունները, շտկել սխալները, համակարգը համալրել ոստիկանների նոր սերնդով: Շարունակելու ենք կառուցել օրենքի ու ժողովրդի պահանջած ոստիկանությունը: Համոզված եմ, որ միասնաբար ու արժանապատվորեն կիրագործենք մեր բոլոր խնդիրները, որոնց լուծմանը կոչված ենք եւ հանձն ենք առել՝  հանուն մեր երկրիներկայի եւ ապագայի: Հավատով ընդառաջ գնանք նոր ժամանակին: Կրկին շնորհավորում եմ մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Նոր տարվա առթիվ: Աստված մեզ պահապան:   Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ

Հաստատ քայլերով` դեպի վառ ապագա. Գաբրիել Ղազարյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի շնորհավորական ուղերձը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հարգելի մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, սիրելի հայրենակիցներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2016 թվականը սպորտաշխարհի և ողջ հայ ժողովրդի համար լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի: Այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխարհին ներկայանում  է […]

Ամանորյա սեղանի համար․ Խոզի մսով ռուլետ

Բաղադրությունը՝ • խոզի փափուկ միս-1 կգ • սև սալորաչիր-100 գր • ընկույզ-100 գր • ձու-2 հատ • պաքսիմատ Պատրաստման եղանակը՝ Միսը կտրատել խոշոր կտորների, սակայն բարակ-բարակ 1 սմ հաստությամբ, որպեսզի լավ տապակվի։ Միսը ծեծել թակիչով, սալորաչիրը և ընկույզը մանրացնել և խառնել իրար։ Միջուկը դնել մսի մեջ, փաթաթել, ծայրերը ամրացնել ատամի չոփիկներով։ Թաթախել ռուլետները ձվի, ապա […]

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների արարողությունների ժամանակացույցը՝ Սուրբ Էջմիածնում

Հայ առաքելական եղեղեցին հրապարակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը: Ըստ այդմ, նախատեսվում են հետեւյալ միջոցառումները. Դեկտեմբերի 31 Ժամը 24:00-ին – Գոհաբանական մաղթանք եւ Նռնօրհնեքի արարողություն, Հունվարի 1 Ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ, Հունվարի 5 Ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն եւ Ճրագալույցի Ս. Պատարագ, Հունվարի 6 Ժամը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի