24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայաստանը՝ ամենաառողջ ու երջանիկ երեխաներ ունեցող երկրների շարքում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Դպրոցահասակ երեխաների պահվածքը առողջության նկատմամբ 2016» զեկույցը։

Զեկույցի հեղինակները ուսումնադիրել են 42 երկրների 11-15 տարեկան 220 հազար երեխաներին եւ պարզել, որ տղա երեխաներն ավելի շատ են տառապում ավելորդ քաշից, քան աղջիկները։

Սակայն որոշ երկրներում ավելորդ քաշը երեխաների համար բարդհաղթահարելի խնդիր չէ։ Այդ երկրներից են՝ Հայաստանը, Հունաստանը, Ալբանիան։ Այս երկրներում ծնողները համապատասխան միջավայր են ստեղծում՝ երեխաներին ավելորդ քաշից ազատելու համար։

Ավելին, Հայաստանը Ալբանիան, Պորտուգալիան ու Իտալիան հայտնվել են այն երկրների շարքում, որտեղ դպրոցական երեխաները շատ են բանջարեղեն ուտում եւ առողջ են։

Իսկ ակտիվ կյանքից հեռու եւ գաջեթներից կախում ունեցող երեխաներն ապրում են Ռուսաստանում, Ավստրիայում, Մակեդոնիայում, Ուկրաինայում, Բուլղարիայում։

15 տարեկանում ծխող երեխաները շատ են Ֆրանսիայում, Իտալիայում, Իսլանդիայում։ Մինչդեռ Հայաստանում, Կանադայում եւ Նորվեգիայում այդ ցուցանիշը զրոյական է։ Այս երկրներում նաեւ զրոյական է դեռահասների հարբեցողության եւ ինտիմ կյանքով ապրելու ցուցանիշը։

Համաձայն զեկույցի՝ ամենաերջանիկ դեռահասները ապրում են Հայաստանում, Ալբանիայում եւ Նիդերլանդներում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ