27 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

ԼՐԱՀՈՍ

Հայստանի ծանրամարտի հավաքականը լավագույնն է Եվրոպայում

Ծանրամարտի Հայաստանի հավաքականները վերադարձան Երևան: Երևանի Զվարթնոց օդանավակայանում հոծ բազմություն էր հավաքվել: Մարզասերները եկել էին դիմավորելու հայ ծանրորդներին, ովքեր Նորվեգիայի Ֆորդե քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ հիանալի ելույթ ունեցան: Ծանրարդներին դիմավորել  են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչպես նաև Հայաստանի սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը: Հիշեցնենք, որ Հայստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի […]

Ինչո՞ւ են եզդիները խնձորով խփում հարսի գլխին

Եզդիների  ՄԱԷ երիտասարդական նախաձեռնող խմբի անդամ Ռոման Ավդոյանը նշում է, որ իրեն շատ են հարցնում ազգային հարսանիքի առանձնահատկությունների մասին: Henaran.am-ի թղթակցի հետ  զրույցում Ավդոյանը մանրամասնեց եզդի ազգի հարսանյաց արարողության խորհուրդները: «Դարա Մրազա» -ն (Երջանկության Ծառ) օրհնում է. Կան շեխերի տարբեր տեսակներ, որոնցից մեկը Շեխե Դարա Մրազա-ն է: Դարա Մրազա հայերեն թարգմանաբար նշանակում է Երջանկության Ծառ: Բացատրությունն […]

Ավարտել են գետերի ու ջրանցքների մաքրումը

Ավարտվել են մարտի 1-ից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկած մայրաքաղաքով հոսող  գետերի ու ջրանցքների մաքրման աշխատանքները: Գործընթացի հիմնական նպատակը տեղումների դեպքում հնարավոր հեղեղումներից խուսափելը, ինչպես նաև ջրային զանգվածի անխոչընդոտ հոսքն ապահովելն է: Մաքրման աշխատանքները կատարվել են նաև սանիտարահիգիենիկ նկատառումներով: Կուտակված աղբն ամեն օր հատուկ տեխնիկայով տեղափոխվել է աղբավայրեր, իսկ գետերին հարակից բնակելի ու արտադրական օբյեկտների տարածքում […]

Ինչպես է 3 տարեկան երեխան պաշտպանում տատիկին ոստիկաններից /վիդեո/

Փայտով զինվելով՝ 3 տարեկան չինացի փոքրիկը որոշել է քշել ոստիկաններին, ովքեր փորձում էին նրա տատիկի սեղանիկը հեռացնել՝ պատճառաբանելով, որ փողոցային առեւտուրն արգելված է։ Ոստիկանները ոչ մի կերպ չեն կարողացել հանգստացնել բարկացած երեխային, նա մինչեւ վերջ պայքարել է ու դարձել համացանցի աստղ։

Հասարակությունը ոչ մեկի առաջ ոչ մի պահանջ չի դնելու

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը կարծում է՝ հանրությունն ու իշանությունները մնացել են մինչապրիլյան Հայաստանում. պատերազմը հասարակության ու իշխանությունների հոգեկետրվածքում ոչինչ չի փոխել: ‹‹Լրատվամիջոցներում էր տարածված այդ տեսակետը, թե պատերազմից հետո մարդկանց մտածելակերպը փոխվել է: ՏԻՄ  ընտրությունները ցույց տվեցին, որ հասարակությունն էլ, իշխանություններն էլ մնացել են նույը: Իսկ ընտրություններն ընթացան այնպես, ինչպես սովորաբար լինում է վերջին քսանհինգ տարվա […]

Ուզում է վերադառնալ /վիդեո/

«Այն, ինչ ասել է Լևոն Տեր-Պետրոսյանը, բնական է, որ պետք է ասեր: Բոլորս հասկանում ենք, որ էդ «Բարգավաճ Հայաստան»-ի պատմություններից հետ Լևոն Տեր-Պետրոսյանը հետ էր քաշվել քաղաքականությունից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ առաջին և երրորդ նախագահների հանդիպմանը եւ վերջին քաղաքական զարգացումներին` կարծիք հայտնեց «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը: Սադոյանի խոսքով՝ Սերժ […]

ԶԼՄ-ների հրապարակումները հիմք են ընդունվել

Սույն թվականի ապրիլի 17-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում համայնքի ղեկավարի ընտրությունների հետ կապված քաղաքացիների ընտրական իրավունքի սահմանափակման, ընտրական գործընթացի խոչընդոտման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և քաղաքացիների ահազանգերը ՀՀ դատախազության կողմից ուղարկվել են ըստ ենթակայության՝ (9-ը՝ ՀՀ ՀՔԾ, 6-ը՝ ՀՀ ՔԿ, 9-ը՝ ՀՀ Ոստիկանություն) նյութեր նախապատրաստելու և ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գլխավոր […]

ՀՀ նախագահը մեկնել է Արցախ /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ինչխես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Ստեփանակերտի օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ՀՀ կառավարության և SAP ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը և SAP ընկերության գլոբալ ցանցի փոխնախագահ Յոսթ Թիգելարը: Համաձայն երկկողմ հուշագրի, ՀՀ-ում մշակվելու է ազգային ամպային համակարգ SAP Business One հավելվածի հիման վրա: Ակնկալվում է, որ համակարգի ստեղծումը կմիավորի Հայաստանի ՏՀՏ ոլորտը, առաջատար համալսարանները, պետական կառույցները, երկրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի