26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ

Արամ Ա-ն ողջունել է սահմանադրական փոփոխությունների ընդունումը

Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսն այսօր հեռախոսազրույց է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Նա ողջունել է Հայաստանում դեկտեմբերի 6-ին անցկացված հանրաքվեի արդյունքներով սահմանադրական փոփոխությունների ընդունումը: Այս մասին հայտնում է Կիլիկիո կաթողիկոսարանի Facebook-ի պաշտոնական կայքէջը: Կաթողիկոսարանի պաշտոնական հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «:Այս առաւօտ Վեհափառ Հայրապետը Հայաստանի Հանրապետութեան Նախագահ Վսեմաշուք Սերժ Սարգսեանին հետ ունեցած հեռաձայնային […]

Հովիկ Աբրահամյանը կզիջի՞ Սերժ Սարգսյանին

Լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանից հետաքրքվեցին` ինչպես է վերջինս վերաբերվում միջազգային դիտորդների գնահատականներին, որոնք նշեցին, որ հանրաքվեի արդյունքները չեն համապատասխանում ժողովրդի ընտրությանը. «Ես ոչ մի բան չեմ կարող ասել, իրենք պետք է ասեն: Ես ևս մեկ անգամ արձանագրում եմ, որ ես որպես «Այո»-ի շտաբի ղեկավար արել եմ ամեն ինչ, որ ընտրություններն անցնեն անաչառ և թափանցիկ: Եթե […]

«Այ աբիժնիկ, այ ծառա, խի՞ դուք վարկ չունեք…». 400 կմ կտրած կինը անդրդվելի էր

«Թաղեմ Ձեր բոյը, ստրուկներ, ի՞նչ եք կանգնել ու թաթիկով անում…»,-դեկտեմբերի 7-ին Ազատության հրապարակից մեկնարկած «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի ժամանակ բղավում էր մի կին, որը մոտենում էր ու անիծում հանդիպող մարդկանց, երիտասարդներին, ովքեր ողջունում, բայց չէին միանում երթին: Մի երիտասարդ միջամտեց.«Տիկին, չի կարելի այդպես, ջահել աղջիկներ են, գուցե տուն պետք է գնան, չեն կարող […]

«Սրբապղծություն է». ոստիկանությունը` «Հրապարակ» օրաթերթին

«Հրապարակ» օրաթերթի 2015 թվականի դեկտեմբերի 8-ի համարում զետեղված տեղեկության համաձայն՝ Գյումրիից խմբագրություն է զանգահարել թերթի մի ընթերցող և տեղեկացրել, որ գյումրեցիները խիստ վրդովված են: Դեկտեմբերի 6-ին քվեարկության գնալիս նկատել են, որ հանրաքվեի ցուցակներում ոչ միայն կան այս տարվա հունվարին ոճրագործ Պերմյակովի ձեռքով սպանդի ենթարկված չափահաս Ավետիսյանների անունները, այլև դրանց դիմաց ստորագրություններ են դրված, այսինքն նրանք […]

Հանրապետականը շնորհակալություն է հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանին. Առավոտ

«Ծաղկեփնջեր, խրտվիլակներ ու էլի PR-ի ինչ-որ օտար տարրեր։ Հանրաքվեի թերթիկը պատռել ՝ առանց մտածելու, որ ինքն ամիսներ շարունակ «ոչ» է քարոզել, իսկ քվեաթերթիկը պատռելով ՝ ձայն տվեց «այո»– ին։ Շնորհակալ ենք այդ ընտրության համար։ Այսինքն՝ հոգու խորքում Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է այն գիտակցության, որ ճիշտն «այո»–ն է»,– ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը՝ անդրադառնալով սահմանադրական […]

Արդեն հոգնել ենք ընդդիմության որոշ հատվածի բթամտությունից. Հրապարակ

«ՀԱԿ խմբակցության պատ­գամավոր Հրանա Բագրատյանը հանրաքվեից հետո պարզապես տեղը չի գտնում. «Ոչ էդ բոյկոտի մասին եմ ուզում խոսեմ, ոչ ընդ­հանրապես, բոյկոտի թեման ինձ չի հետաքրքրում»։ Բագրատյանը չհիշեց մի դեպք, որ բոյկոտն արդ­յունավետ է եղել։ Նա հայտարա­րում է՝ հանրաքվեն կեղծվել է, իսկ թե ինչպես է պայքարելու, ինքն էլ չգիտի. «Հիմա թող Ազատության հրապարակում հասկանան, որ չի կարելի […]

Զինված խմբավորման գործով ձերբակալվել է ևս 2 հոգի. Ժամանակ

««Ժամանակի» տեղեկություններով՝ Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի։ Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի կալանավորված անձանց թիվը 23 էր։ Նշենք, սակայն, որ ԱԱԾ-ն դեռ չի շտապում հրապարակել նոր՝ 2 կալանավորվածների անունները։ Ի դեպ, կալանավորվածներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Սերժ Սարգսյանը բացում է գաղտնիքը`ազգովի կխնդրեն. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանն իր վստահությունը վայելող մի քանի մտերիմների հետ զրույցում ներկայացրել է հետագա ծրագրերը. այն է` ինքը դառնալու է ՀՀ վարչապետ: Բայց մինչ այդ Սարգսյանն ասել էր, թե սահմանադրական հանրաքվեից հետո իրենք ակտիվորեն պետք է պատրաստվեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Սերժ Սարգսյանը պնդել է, որ պետք է […]

Ո՞ւմ «ոչ» ասացին վանաձորցիները. Հրապարակ

«Երեկվանից ՀՀԿ կուլիսներում քննարկման միակ թեման Գյումրիում և Վանաձորում «այո»-ի պարտությունն է։ Լավատեղյակ ՀՀԿ-ական աղբյուրն ասաց. «Գյումրիում մենք պարտվում ենք ոչ այնքան սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով, ինչն իր ուրույն տեղը հաստատ ունի, որքան, որ Գյումրիում վիճակը շա՜տ «խառն է»։ Մարտուն Գրիգորյանը շատ բան էր վերցրել իր վրա, ընդ որում՝ նա ոչ այնքան պայքարում Էր «այո» բերելու […]

Գագիկ Հարությունյանը կհրաժարվի. Ժամանակ

«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո ԿԸՀ կողմից հանրաքվեի արդյունքների վերջնական հրապարակումից հետո «Ոչ»-ի միասնական շտաբը կարող է դիմել ՍԴ՝ վիճարկելու հանրաքվեի արդյունքները: ՀԱԿ-ը պնդում է՝ ՍԴ նախագահը չի կարող օբյեկտիվ դատաքննություն կազմակերպել, քանի որ շահագրգիռ է նախագծի ընդունման գործում՝ որպես նախագծի համահեղինակ: ՍԴ նախագահը որոշել է, որ ՍԴ նման դիմում լինելու պարագայում ինքնաբացարկ կներկայացնի եւ չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի