22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հիմա հասունացել է պահը` ապացուցելու, որ դու նաև զորեղ ես»

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.

«Քաղաքացի՛, դու քվեարկեցիր ռեժիմին անհնազանդություն հայտնելու քո դիրքորոշումը:

Հիմա հասունացել է պահը` ապացուցելու, որ դու նաև զորեղ ես,

Դու ես Հայաստանի Հանրապետության իշխանության աղբյուրը,

Դու ես իշխանություն կրողը և իշխանություն բանեցնողը:

Հանցավոր ռեժիմը տապալելու` նրան մահ պատճառելու համար դու կարող ես դրսևորել խաղաղ անհնազանդություն, որը ճանապարհ է դեպի քեզ պատկանող իշխանությունը:

ԳՐԱՎԻ՛Ր ՔԵԶ ՊԱՏԿԱՆՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դու՛րս արի ՓՈՂՈՑ:

Ստեղծի՛ր Ազատության հրապարակներ քո բնակավայրում և այդտեղ արտահայտի քո վերաբերմունքը առկա հանցավոր ռեժիմին:

Ընդվզի՛ր ապօրինի գործողությունների դեմ:

Ծաղրի՛ր քո վրա փաթաթված hանցավոր օրենքները և դրանք կիրառող անձանց:

Բեմադրի՛ր թատրոններ` ծաղրիր քեզ ցավ պատճառողին:

Բազմամարդ հանրային վայրերում անցկացրու՛ փոքր բողոքի երթեր` ցուցադրիր քո վերաբերմունքը ռեժիմին:

Անցկացրու՛ քաղաքական սուգ` հոգեհանգիստ, թաղում: Այդ ծեսի միջոցով ազատվիր հանցավոր ռեժիմի  անցանկալի անձանցից:

Կազմակերպի՛ր բանկերին բոյկոտ` պայմանագրերի խզում, պահանջի պարտքի սառեցում, պայմանագրային  պարտավորությունների վերակազմում:

Հրաժարվի՛ր կարմիր գծերի և արագաչափերի տուգանքների վճարումից:

Վերցրու՛ քո գյուղի, քաղաքի և համայնքի վերահսկողությունը` ստեղծի՛ր ինքնակառավարման օղակներ:

Երիտասարդ աղջիկներ և տղաներ, ձեր ստեղծագործ մտքով առաջնորդե՛ք ձեր համայնքները` գրավե՛ք հարթակները, դարձե՛ք առաջնորդներ:

Կանայք` ստանձնե՛ք քաղաքական  պատասխանատվությունը, ձեր ձեռքը  վերցրե՛ք քաղաքական գործընթացների ուղղորդումը:

Ոչ ոք չի կարող անմասն մնալ հանցավոր ռեժիմի տապալման հարցում, մեզանից յուրաքանչյուրն ունի իր պարտականությունը կատարելու բաժինը:

Ես չեմ սպասում, և չեմ պատրաստվում սպասել ևս մեկ համապետական ընտրության, որովհետև ցանկացած համապետական ընտրություն այս պայմաններում կեղծվելու է, և որևիցե մեկը այստեղ չունի հնարավորություն ընտրության միջոցով տապալել այս ապօրինի իշխանություններին: Հետևաբար, կարող եք սկսել:

Օրինակ՝ կազմակերպեք կեղծ թաղում, սկսեք Լիսկայից, Սյունիքի մարզը առաջին հերթին սկսենք ազատագրել, սկսելով կեղծ թաղումների, հոգեհանգիստների միջոցով, բեմադրությունների միջոցով ծաղրել այս իշխանություններին: Դա մեզ հնարավորություն է տալու համախմբվելու: Ես ասեցի ընդամենը մի քանի քայլեր»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ